Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանում հակատանկային ական է հայտնաբերել․ այն տեղում ոչնչացվել է

Մարտ 09,2019 19:55

Մարտի 8-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանավանի Համբարձումյան 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը բակում հակատանկային ական է հայտնաբերել:

Նույն օրը, ժամը 18.50-ին, ոստիկանների հետ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ զորամասի ինժեներական ծառայության զինծառայողները։ Փորձագետի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ ինժեներական ծառայողները հայտնել են, որ հայտնաբերված ականը վերցնելու, փաթեթավորելու, զննելու, տեղափոխելու և փորձաքննություն նշանակելու համար պայթունավտանգ է և վտանգավոր, ուստի անհրաժեշտ է դեպքի վայրի զննությունից անմիջապես հետո, համապատասխան իժեներա-սակրավորական աշխատանքներով ականը տեղում ոչնչացնել։

Ժամը 18.32-ին ականը պայթեցման եղանակով ոչնչացվել է, որի ժամանակ վիրավորներ և զոհեր չեն եղել:

Նշանակվել են դատապայթյունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031