Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհուրդ կտայի չսխալվել». Մնացականյանը՝ Փաշինյան-Բակո Սահակյան «հակասությունների» մասին

Հունիս 06,2019 16:17 Share

«Ներսի քննարկումները կարող են բաց և սուր լինել: Իսկ եթե դրանից ենթադրել եք, թե սրությունը քայքայում է մեր միասնականությունը, այդպես չէ, խորհուրդ կտայի չսխալվել: Որևէ մեկը մեր միասնականությունը չպետք է կասկածի տակ դնի»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հայտարարություններին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ նախորդ իշխանությունների օրոք Արցախի իշխանությունը տեղյակ չի եղել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մանրամասներին, իսկ Բակո Սահակյանը հակադարձել էր՝ ասելով, որ ՀՀ իշխանություններն իրենց տեղյակ են պահել քննարկվող հարցերի եւ զարգացումների մասին:

Զոհրաբ Մնացականյանն էլ իր հերթին շեշտեց, որ բանակցությունից առաջ եւ հետո Արցախի իշխանությունը տեղյակ է եղել մանրամասների մասին:

«Ես սերտ աշխատում եմ Արցախի արտգործնախարարի, նախագահի հետ, նաեւ՝ վարչապետը: Արցախի ձայնը պետք է որոշիչ լինի բանակցային գործընթացում։ Հարցը բարդ է, բայց սկզբունքային»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով. «Wւնենք մեր հարցերը, նրբություններ կան: Արցախն ունի իր դիրքորոշումները, իսկ մենք այդ ամենը քննարկում ենք»։

https://www.facebook.com/aravot.am/videos/663387167418845/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930