Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ադեկվադի» հիմնադրին խուզարկել են, բաց թողել

Հունիս 10,2019 23:00

«Ադեկվադ» հ/կ հիմնադիր Արթուր Դանիելյանի հայտարարության մեջ նրա շահերի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը իրական սպառնալիք չի տեսնում:

Հիշեցնենք, որ երեկ «Ադեկվադ» ՀԿ անդամի վրա տեղի ունեցած հարձակումից հետո հրավիրված ասուլիսում Արթուր Դանիելյանը հայտարարել էր, որ շուտով կարող է իրենք կոչ անեն, որ «Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք է քարով ցխել»:

«Սպառնալիք որակվելու համար ցանկացած խոսք պետք է լինի իրական, այն գործողությունները, որոնց մասին խոսվում է, պետք է իրական լինեն: Երբ խոսքը վերաբերում է պետության ղեկավարին, շատ դժվար է նման խոսքը համարել իրական, որովհետեւ մեր՝ հարկատուներիս հաշվին պետական պահպանության ծառայություն կա»,- ասաց փաստաբան Մելիքյանը:

Նա հիշեցրեց, Նիկոլ Փաշինյանին սատարողներից Ջիվան Աբրահամյանի վերջերս կատարած հայտարարությունը եւ նկատեց, որ նրա այդ հայտարարության մեջ զարմանալիորեն իրավապահները իրական սպառնալիք չէին տեսել, մինչդեռ Արթուր Դանիելյանն ընդամենը կրկնել էր վերջինիս հայտարարությունը, ինչի համար ձեռնաշղթաներով ոստիկանություն տարան. «Անձնական խուզարկություն են արել, մեր պետությունը շատ բարեխիղճ ձեւով բոլոր ընթացակարգերը իրականացրել է ամենաբարձր մակարդակով, բոլոր իրավունքներն ապահովված են եղել, վերաբերմունքը եղել է դրական, ընթերականեր են բերվել, զննություն է իրականացվել, բարեբախտաբար, տարիների ընթացքում, համակարգը մեծ հաջողություններ է գրանցել, բայց ինչու, սա է հարցը, ինչու պետք է այս ճանապարհն անցնենք, եթե նախապես գիտենք, որ այդ գործողությունը իրական սպառնալիք չէ»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ռուբեն Մելիքյանից իրավապաշտպան, ինչպես խոզն ու տուռնիկը։ Էդքան բացահայտ սերժամոլ ու մեր ինքնուրույնությունն ատող մարդը, չի կարող իրավապաշտպան լինել, նա մի խմբի իրավունքների պաշտպան է եղել միշտ։ Հայկ Խանումյանին Ղարաբաղում ծեծեցին առևանգելուց առաջ և հետո, ի՞նչ արեց այն ժամանակվա ՄԻՊ Ռուբենը, ոչինչ։ Նենց որ հիմա ինչ էլ անի բոլորին ամեն ինչ պարզ է

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930