Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն». Ermenihaber.am

Հունիս 17,2019 22:30

Ստամբուլում իր դռներն է բացել «23.5. Հրանտ Դինքի հիշողության վայր» անվանումով կենտրոնը:

145քմ տարածք ընդգրկող հիշողության կենտրոնի անվանումը վերցված է 1996 թվականի ապրիլի 23-ին «Ակոս» թերթում Դինքի գրած «Ապրիլի 23.5» վերնագրով հոդվածից:

Կենտրոնը տեղակայված է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գրասենյակում: Գրասենյակը գտնվում է Սեբաթ կոչվող շենքում, որտեղ էլ 2007-ին սպանվել էր Հրանտ Դինքը:

Հիշողության վայրում նույնությամբ պահպանված է Դինքի աշխատասենյակը, ինչպիսին, որ է եղել է նրա սպանության օրը՝ 2007թ. հունվարի 19-ին:

Այցելուները կարող են տեսանյութերի, աուդիո և տպագիր նյութերի միջոցով ծանոթանալ անվանի լրագրող-հրապարակախոսի կյանքի տարբեր դրվագներին:  Ցուցանմուշների նախագծումն ամբողջովին իրականացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի աշխատակիցների կողմից: Նշվում է, որ այդ աշխատանքների շրջանակում անձնակազմն այցելություններ է կատարել աշխարհի տարբեր տեղերում գտնվող հիշողության վայրեր ու թանգարաններ` աշխարհի լավագույն փորձին ծանոթանալու համար:

Հիշողության կենտրոնը համալրված 60 անուն տեսանյութերով, հարյուրավոր լուսանկարներով, «Ակոս» թերթի մինչև 2007 թվականի բոլոր համարների արխիվով:

Աղբյուր`   ermenihaber.am/ AGOS

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930