Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետարանը նոր գլխավոր քարտուղար ունի

Հուլիս 08,2019 18:25

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը  մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել գլխավոր քարտուղարին փոխարինող Կարեն Բադիշյանին։ Այս պաշտոնը նախկինում կոչվում էր աշխատակազմի ղեկավար։ Իշխանափոխությունից հետո այն թափուր է․ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երկարամյա  ղեկավար Խաչատուր Պողոսյանը Կարեն Սարուխանյանի մարզպետ նշանակվելուն պես հրաժարական ներկայացրեց։

Մինչ Կարեն Բադիշյանի նշանակվելը, գլխավոր քարտուղարին փոխարինում էր  իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանը։

Նշենք, որ Կարեն Բադիշյանը Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետն է, որը համատեղելու  է այս երկու պաշտոնները։  Նա պաշտոնի նշանակվել  է մարզպետի առաջարկությամբ՝ վարչապետի համաձայնությամբ։

Ի դեպ, կային խոսակցություններ այս պաշտոնում մարզպետարանի կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանին նշանակելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031