Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Այդ խմբերը ստում էին այն ժամանակ, հիմա էլ նույն բանն են կրկնում՝ օգտվելով հասարակության կարճ հիշողությունից». Արման Ղարիբյան

Օգոստոս 01,2019 22:40

«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանի դիտարկմամբ,  Ստամբուլյան կոնվենցիայի (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի»)աղմկահարույց դրույթները չվավերացնելը որոշակիորեն կգցի Հայաստանի վարկանիշը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողներին ասել էր, որ կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանում չեն լինելու նույնասեռականների ամուսնություններ ու որդեգրումներ, ՀՀ-ում սեռական փոքրամասնություններին ապաստան տրամադրելու դրույթի պարագայում էլ ՀՀ-ն օգտվել է վերապահում անելու իր իրավունքից:

«Ժողովրդավարական պետությունների աչքում հեղինակության հարց է առաջացնելու: Կարող է մի փոքր Հայաստանի վարկանիշը տուժի, թե ինչու է Հայաստանը խուսափում  մարդու իրավունքների կոնվենցիայի որեւէ հոդվածով պարտավորություն ստանձնելուց: Բայց հաշվի առնելով մեր հասարակության տրամադրությունները՝ մարդու իրավունքների առումով, ցավոք սրտի, հասարակությունը դեռ զիջումների է գնում՝ տեղի տալով պահպանողական հատվածների հորդորներին, երբեմն պրովոկացիաներին, այս առումով հասկանալի է, թե ինչու է մեր կառավարությունը փորձում ե՛ւ վավերացնել կոնվենցիան, ե՛ւ զերծ մնալ որոշ խմբերի համար խնդրահարույց կետերի վավերացումից »,- ասաց Արման Ղարիբյանը»:

Նա կոնվենցիայի շուրջ ստեղծված աղմուկն էլ կեղծ օրակարգ է համարում. «Ուզում եմ ձեզ հիշեցնել ընտանեկան բռնության մասին ազգային օրենսդրության ընդունման շուրջ աղմուկը, եթե հետեւեք, թե ներկայիս աղմուկ հանողներն ովքեր են, ապա կտեսնեք, որ նույն խմբերն ու անհատներն են: Այն ժամանակ էլ նրանք սպառնում էին՝ եթե ունենալով ընտանեկան բռնության մասին օրենք, մենք տեղ ենք բացում  նույնասեռականների ամուսնությունների համար, որ երեխաներին իրենց ծնողներից խլեն, տանեն  ապաստարաններ: Ես հիշեցնում եմ, որ 2018 թվականի հուլիսի մեկից ընտանեկան բռնության մասին օրենքն արդեն գործում է, եւ պաշտոնական տվյալներով, նույնասեռականների ամուսնություններ չեն գրանցվել, ոչ էլ երեխաներին ծնողներից տանելու դեպքեր են եղել: Այդ խմբերը ստում էին այն ժամանակ, հիմա էլ նույն բանն են կրկնում՝ օգտվելով հասարակության անտեղյակությունից, կարճ հիշողությունից, տարածում են կեղծ տեղեկություններ կոնվենցիայի դրույթների վերաբերյալ ու ստեղծում կեղծ օրակարգ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031