Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Կզանգեք այդ մարդկանց եւ կհարցնեք՝ բա ինչո՞ւ չեղավ նույնասեռականների ամուսնություն». նախարարը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (տեսանյութ)

Օգոստոս 01,2019 15:22

«Դա ընդամենը խորհրդատվական կարծիք ստանալու համար է, ինչը կարող է օգտակար լինել հանրային քննարկումներում:  Մենք Վենետիկի հանձնաժողովից Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ եզրակացություն չենք ակնկալում: Կոնվենցիան այսպես թե այնպես ուղարկվելու է ՍԴ՝ եզրակացություն ստանալու»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը որոշակի գնահատականներ է տալու կոնվենցիայում առկա որոշ տերմինների առնչությամբ:

«Եթե կոնվենցիան վավերացվի, ուրախ կլինեի, որպեսզի լրագրողները հետեւեին այն մարդկանց, որոնք պնդում են, թե կոնվենցիայում կա նույնասեռականների ամուսնության օրինականացում կամ երեխաների որդեգրում: Ուրախ կլինեի, եթե լրագրողները տարիներ շարունակ զանգեին այդ մադկանց ու հարցնեին՝ բա ինչո՞ւ չեղան նման բաներ»,-կոնվենցիայի շուրջ քննադատությունների  վերաբերյալ այսպիսի դիրքորոշում հայտնեց Ռուստամ Բադասյանը:

Նա հավելեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը սպասվում է հոկտեմբերին: Ապա Ռուստամ Բադասյանը հերքեց մամուլում առկա տեղեկություններն այն մասին, որ ինքը սեղանի շուրջ իրավաբաններին համոզում է հօգուտ կոնվենցիայի արտահայտվել:

Ուղիղ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Gepostet von Aravot am Donnerstag, 1. August 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maro says:

    Բրավո պարոն,
    Իրավունքը բոլորի համար չէ իհարկե: Փաստորեն ՀՀ քաղաքացիներ կան որոնք արժանի չեն նույն իրավունքների: Ամեն ինչը վտանգ է հայկական ընտանիքի համար: Որպեսզի մի քիչ կարողանանք մրցել քաղաքակիրթ աշխարհի հետ, գոնե փորձեք պաշտպանել ՀՀ-ում գտնվող բոլոր մարդկանց բռնությունից ու խտրականությունից որ իրենք էլ կարողանան տնտեսական գործունեություն ծավալել ու հարկ վճարել: Այդքանը գոնե երաշխավորեք, մյուս բոլոր հարցերը թող մնան ոնց որ կան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031