Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Դեպի մանկական եվրատեսիլի» մասնակիցները

Սեպտեմբեր 03,2019 11:32

Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը: Այդ ընթացքում ստեղծագործական խումբը ստացել է տասնյակ հայտեր Հայաստանից և արտերկրից: Լսումների արդյունքում ընտրվեցին 10 մասնակիցներ, որոնք կմրցեն «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում:

Եզրափակիչ անցած մասնակիցներն են `

Անիշոկ, Անի Աթայան, Անահիտ Առաքելյան, Վարդան Մարգարյան, Ռոբերտ Բագրատյան, Ռոզա Էլոյան, Էմիլի Հովհաննիսյան, Անժելա Ալբերտյան, Նարեկ Մարկոսյան և Կարինա Իգնատյան:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հաղթողը կորոշվի միջազգային ժյուրիի, երեխաների ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում 2019 թ.-ի սեպտեմբերի  15-ին։ Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն սեպտեմբերի 03-ից նախագծի յութուբյան էջում:

Հիշեցնենք, որ 17-րդ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա 2019թ.-ի նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանի Գլիվիցե քաղաքում: Այս անգամ մրցույթին կմասնակցի եվրոպական 19 երկիր, իսկ մրցույթը կանցկացվի «Share the Joy» խորագրի ներքո:

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30