Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ն ընդունել է ՀՀ Սահմադրական դատարանի` խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը

Հոկտեմբեր 14,2019 12:59

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը:

Հարցումն ուղարկվել էր 2019թ. սեպտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 3-ին ընդունվել է Մեծ պալատի կոլեգիայի կողմից:

Հոկտեմբերի 7-ին ստեղծվել է 17 դատավորից կազմված Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է նաև ժամկետներ գրավոր փաստարկների ներկայացման համար՝ ներպետական դատավարության կամ այլ շահագրգիռ, այդ թվում՝ ՀՀ Կառավարության, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարի կողմերից։

Հայաստանի Սահմանադրական դատարանի ներկայացրած  հայցադիմումը վերաբերում է 300.1 հոդվածի  (Սահմանադրական կարգի տապալում) սահմանադրականությանը։

Մեծ պալատի նախագահը հրավիրել է ՀՀ Սահմանադրական դատարանում ներքաղաքական դատավարության կողմերին, այդ թվում՝ Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը:

ՄԻԵԴ հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Հայաստանը Ֆրանսիայից հետո երկրորդ երկիրն է, որը Մարդու իրավունքների դիմում է խորհրդատվական կարծիք ստանալու համար՝ համաձայն եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրության:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031