«Այստեղ թյուրըմբռնման խնդիր կա. ոստիկանությունը ծառայում է օրենքին եւ ծառայելով օրենքին, ծառայում է ժողովրդին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Հիշեցնենք, օրերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հերթական աղմկահարույց հայտարարությունն էր արել`ասելով, որ ոստիկանությունը միշտ ծառայում է օրվա իշխանությանը:
Լրագրողները Հունան Պողոսյանից հետաքրքրվեցին նաեւ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների եւ մարզպետների աշխատավարձերի բարձրացման մասին: «Իմ աշխատավարձը բարձրացել է պարգեւավճարի ձեւով: Դեպքեր են եղել ստացել եմ, դեպքեր են եղել՝ ոչ»,- պատասխանեց մարզպետը:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ