Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ցնցող բացահայտումներ էր խոստանում Միքայել Մինասյանի վերաբերյալ, հիմա պարզվում է՝ նրան մեղադրանք են առաջադրել տեխնիկական վրիպակի համար. Արման Սաղաթելյան

Ապրիլ 22,2020 17:47

Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու տարի իր գրեթե բոլոր մամուլի ասուլիսներում ցնցող բացահայտումներ էր խոստանում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ՝ «ստրատեգիական կառույցի սեփականաշնորհումից» մինչև «դիզած միլիարդներ», հիմա պարզվում է՝ նրան մեղադրանք են առաջադրել հայտարարագրում եղավ տեխնիկական վրիպակի համար:

Երկու տարի բոլոր հնարավոր ու անհնար ստուգումներից հետո, ծիծաղ հարուցող նման մեղադրանքի առաջադրումը հերթական անգամ ի ցույց է դնում այս իշխանության և դրա ղեկավարի սնանկությունը:

Այսքանից հետո ո՞նց չկարեկցես Նիկոլ Փաշինյանին ու նրա հրահանգների ձեռքը կրակն ընկած դատական համակարգին:

Կամ ո՞նց չշնորհավորես նախկին դեսպանին, որը մի ամբողջ իրավական համակարգի երկու տարվա ստուգումների արդյունքում այնքան անխոցելի է եղել, որ կառչել են հայտարարագրի վրիպակից:

Սա, իսկապես, հպարտանալու առիթ է:

Ակնհայտ է, որ Նիկոլի իշխանությանը հաշված ամիսներ են մնացել, հետո գալու է պատասխաններ պահանջելու ու ստանալու ժանանակը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ուղակի ուզում էի ասել, որ սպասում ենք նաև սաղաթելյանի արած հանցանքների հրապարակումը
    Փեսայի համար, սկիզբը լավ է։
    Տակ դերժատ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930