Դավիթ Խաժակյան. ««Լուսավոր Հայաստանի հասցեին «Սերժական, Քոչարյանական բանդայի խորհրդարանական սպասարկու» արտահայտությունը արած անձը ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական իրավունք չունի դժգոհելու իր հասցեին հնչող մեղադրանքներից»
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լուսավոր Հայաստանի հասցեին «Սերժական, Քոչարյանական բանդայի խորհրդարանական սպասարկու» արտահայտությունը արած անձը ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական իրավունք չունի դժգոհելու իր հասցեին հնչող մեղադրանքներից` լինեն դրանք ճիշտ թե հերյուրանք:
Օդում կախված լուրերի հիման վրա անպատասխանատու հերյուրանքների «ինստիտուտը» հիմնադրել է հենց նա և իր առաջնորդած ուժը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: