Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն այլևս չի կարող վճարել վիրուսակիրներին ու կոնտակտավորներին մեկուսացնելու համար. «Ա1+»

Մայիս 22,2020 22:35

Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսով վարակված հիվանդներին ու կոնտակտավորներին մեկուսացնելու համար մայիս ամսի առաջին տասնօրյակում միայն հյուրանոցներ վարձակալելու համար վճարել է մոտ 167,5  մլն դրամ: Որոշ հյուրանոցներ ստացած գումարի դիմաց մեկուսացածներին նաև սննդով են ապահովել, որոշ հյուրանոցներ` ոչ: Կառավարության կայքում տեղադրված տվյալների համաձայն այդ նույն ժամանակահատվածում տարբեր կազմակերպություններին սննդի համար առանձին վճարվել է 18,2 մլն դրամ: Երկուսը միասին` 185,7  մլն դրամ:

Այդպիսով` «Փարիզ հոթելին» այդ ժամանակահատվածում վճարել է 20 մլն 130.000 դրամ, «Գարուն» հյուրանոցին` նորից 20 մլն: «Վաղարշ և որդիներ կոնցեռնին» վճարել է ավելի քան 15 մլն դրամ, «Իմպերիալ հոթելին»` 19 մլն 635 հազար դրամ, «Ինտեռարմ» ՍՊԸ-ին 17 մլն դրամ: Կամ` «Ինվեստ հոթելին» վճարել է 16 մլն դրամ, «Վերածնունդ Հայրապետյան» ընկերությանը`13 մլն 830 հազար դրամ, «Էլիզիում Գելերի հոթելին» վճարել է ավելի քան 7 մլն դրամ: Ու այդպես շարունակ մոտ երկու տասնյակ հյուրանոցներին մեծ գումարներ են վճարվել:

Ընդ որում, այս հյուրանոցների յուրաքանչյուր օրվա վարձը ցածր չէ: Օրինակ՝ «Գայանե Հովհաննիսյան» ընկերությանը մեկ անձի մեկ գիշերակացի համար վճարել է 24.000 դրամ: Համեմատաբար էժան է ստացվել Գյումրիի մարզամշակութային կենտրոնի վարձակալման գումարը` մեկ միավորի համար վճարվել է 5.667 դրամ: Այդ գնով մայիսի 5-ից մայիսի 8-ն ընկած երեք օրերին վճարվել է 200 տեղի համար:

Նորից նշենք, որ նշված գնումները կատարվել եմ մայիսի 2-ից մայիսի 12-ն ընկած տասնօրյակում: Իսկ այս երկուսուկես ամիսների ընթացքում կառավարությունն առնվազն հինգ անգամ այդքան գումար է ծախսել մեկուսացման վայրեր վարձակալելու և սնունդ գնելու համար:

Հարկ է, նշել, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կառավարությունը Չինաստանին խոշոր գումար է վճարել ու գնել էլ թեստեր, արհեստական շնչառության սարքեր, ջերմաչափեր, դեղորայք, ձեռնոցներ, դիմակներ, արտահագուստ ու այլ անհրաժեշտ պարագաներ: Ինչպես նաև`մահճակալներ ու անկողնային պարագաներ և դրանք տեղակայել է տարբեր վայրերում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահի կադրերը բոլորին են ծանոթ:

Ահա, թե ինչու են կառավարությունը, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող պարետատունը, ինչպես նաև` Առողջապահության նախարարությունը որոշել, որ այսօրվանից ախտանշան չունեցող կամ թեթև նշաններով վարակակիր քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան տանը: Պետությունը նրանց այլևս չի մեկուսացնելու այս  հյուրանոցներում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031