Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուսինյան․ Առավել մանրամասն պարզաբանելու և զուգահեռելու անհրաժեշտություն կա՝ նրանց գործողությունների իրական մոտիվները մերկացնելու համար․ «Իլուր»

Հունիս 06,2020 18:15

Նախագահ Տեր-Պետրոսյանի երեկվա անդրադարձին, ինչպես և սպասելի էր, հաջորդեց նյարդայնացած արձագանքների մի ալիք։ Քաղաքականությամբ զբաղվող անձանց ու ուժերի մի իսկական «աստղաբույլ»։ Նյարդայնացածների ճնշող մեծամասնությունն էլ, բնականաբար, քաղաքական այն շրջանակների ներկայացուցիչներն ու սերտ համագործակցողներն էին, որոնք անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի հետ վարվում էին օտար նվաճողներին հարիր՝ կողոպտելով ու քամելով երկրի հարստությունը, խեղելով մեր պետական արժեքները։

Իհարկե, պետք չէ պատրանքներ ունենալ, որ տվյալ գործիչների ու քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը այս ամենն անում է փորձառության պակասի, չպատկերացնելու կամ մոլորված լինելու պատճառով։ Հակառակը՝ իշխանության վրա հարձակման ինտենսիվությունն ու սերտ կոորդինացման առկայությունը վկայում են հստակ գիտակցված ու պլանավորված վարքագծի մասին։ Այդուհանդերձ, հասկանալով, որ մանրամասն որևէ բացատրություն նրանց հակապետական գործողություններում ոչինչ չի փոխելու, առավել մանրամասն պարզաբանելու և զուգահեռելու անհրաժեշտություն կա՝ նրանց գործողությունների իրական մոտիվները մերկացնելու համար։

Եվ այսպես, հիմնական «հակահարվածը» Տեր-Պետրոսյանի ներկայացրած պարզագույն տրամաբանական շղթային՝ հետևյալ դրույթներն են։

1․ Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պատերազմը, երկիրը գլորվում է անդունդ, ձախողվել են մյուս բոլոր ոլորտները, հետևաբար ժամ առաջ պետք է ազատվել այս իշխանություններից։

Եթե ելնենք այդ տրամաբանությունից, ուրեմն, օրինակ 2016 թ․ ապրիլյանի ժամանակ բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեին պատերազմի հանգամանքն ու լծվեին իշխանությանն օր առաջ հեռացնելու գործին։ Որովհետև․

– Իշխանությունը ձախողել էր պատերազմի կանխատեսումը (դա նրանք ընդունեցին հետագա քայլերով),

– Բանակը կռվում էր 80-ականների զենքով (Սերժ Սարգսյանի խոսքերն են),

– Բանակի դիզվառելիքը գողացվել էր (ՀՀԿ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերն են),

– 800 հեկտար հող էինք կորցրել (Սերժ Սարգսյանի խոսքերն են),

– Կոռուպցիան, հովանավորչությունը, ապօրինություններն ուղղակի խժռել էին ողջ պետական համակարգն ու զինված ուժերը (քաղաքական ուժերի ու հասարակության ճնշող մեծամասնության համոզմունքն էր)։

– Ի տարբերություն ներկայի, երկրում առկա էր ոչ լեգիտիմ իշխանություն։

Հիմա փորձեք հիշել, թե նույն մարդիկ, ովքեր այսօր փրփրած հարձակվել են իշխանությունների վրա, ինչ դիրքորոշումներ են հայտնել այն օրերին։ Զարմանալիորեն կտեսնեք, որ դրանց ճնշող մեծամասնությունը հասարակությանը փորձում էր համոզել, որ հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ։ Այսօր դրա հակառակն են անում։ Տարբերությունը մեկն է։ Նրանք այն օրերին կամ իշխանություն էին կամ մերձիշխանական շրջանակներում։ Հետևաբար, նրանց մոտիվը բացառապես անձնական էր և է, այլապես նույնպիսի դիրքորոշում կունենային նաև այսօր և միշտ՝ անկախ իրենց կարգավիճակից ու զբաղեցրած դիրքից։ Իսկ մի քանի գործիչներ այս պարզ ճշմարտությունն այդպես էլ ունակ չեղան ընկալել ոչ Ապրիլյանի ժամանակ, ոչ էլ այսօր։

Ապրիլյանի քառօրյայի ժամանակ Արցախի ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արշավիր Ղարամյանը գրել է․ «Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից»:

Հարգարժան պարոն Ղարամյան, եթե նույնիսկ առաջնորդվենք Ձեր առաջարկած տրամաբանությամբ և նույնիսկ ընդունենք, որ կորոնավիրուսի պատերազմի ընթացքում, ինչ-որ մի պահի իշխանությունը տանուլ է տվել մի մարտ (պատերազմը դեռ չի ավարտվել, չէ՞), ապա Ապրիլյանի օրերին քաղաքական ուժերը պետք է պահանջեին Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի, բարձրագույն ղեկավար կազմի, այդ թվում՝ Ձեր հրաժարականը։ Օր առաջ։ Հեռացնեին, կամ որ ավելի ճիշտ է՝ տապալեին օրվա իշխանությանը։ Վերը նշված պատճառներով։ Սա՞ է Ձեր ուզածը։ Մի՞թե պարզ չի, որ պատերազմի ժամանակ իշխանության որակի մասին գնահատականներն ու դրանցով պայմանավորված պայքարը միայն վնասում են Հայաստանին ու Արցախին։ Հայրենական պատերազմի առաջին երկու տարիներին սովետական բանակը մարտը մարտի հետևից տանուլ էր տալիս։ Բրեստ, Կիև, Խարկով, Ղրիմ, Հյուսիսային Կովկաս և այլն։ Ինչպե՞ս անձամբ Դուք կվարվեիք այն մարդկանց հետ, որոնք այդ օրերին կոչ կանեին համախմբվելու և հեռացնելու սովետական իշխանությանը։ Ի՞նչ անուն կտայիք և ի՞նչ անձնական ճակատագիր կմաղթեիք նրանց։ Նույնիսկ ավելորդ եմ համարում զուգահեռ անցկացնել Արցախյան պատերազմի հետ։ Դուք տեղյա՞կ եք պատմության մեջ գոնե մեկ պատերազմի, որտեղ միայն հաղթական մարտեր են արձանագրվել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930