Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են ուկրաինացի նախկին ֆուտբոլիստի

Հուլիս 06,2020 21:21 Share

Ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Վասիլի Վասիլենկոյին փակել են Մոսկվայի մեկուսարանում: Նրան ձերբակալել են դեռ անցած տարվա  հոկտեմբերին: Այն ժամանակ նրան մեղադրել էին վտանգավոր ապրանքների եւ մշակութային արժեքների մաքսանենգության մեջ, իսկ ահա հունիսի 19-ին խափանման միջոցը երկարացվել է, այս անգամ արդեն լրտեսության մեղադրանքով: Այլ մանրամասներ չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ ձերբակալման պահին Վասիլենկոն գրանցված է եղել որպես գործազուրկ:

Եթե մեղադրանքը հաստատվի, նրան սպասվում է 20 տարվա ազատազրկում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել