Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ-հունիսին ՀՀ սահմանային անցման կետերում ՍԷԿՏ համակարգով արձանագրված ժամանողները եւ մեկնողները որակվել են որպես զբոսաշրջիկ. ինչ վիճակում է զբոսաշրջության ոլորտը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 08,2020 10:29

Covid-19-ը Հայաստանում իր բացասական ազդեցությունն է թողել զբոսաշրջության զարգացման վրա: Թե ինչ վիճակում է գտնվում ոլորտը, այսօր պարզ է դառնում նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից: Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվը բավականին կրճատվել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր հանրապետություն հունվար-հունիս ամիսներին ժամանել է 311 հազար 264 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 770 հազար 55:

Մյուս կողմից՝ ապրիլ-հունիսին ՀՀ սահմանային անցման կետերում ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով արձանագրված ժամանողները եւ մեկնողները որակվել են որպես զբոսաշրջիկ, քանի որ, ըստ ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշման, անցակետով թույլատրվում է Հայաստանի քաղաքացիների եւ ՀՀ քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամների, Հայաստանում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը ՀՀ տարածք: Իսկ, ահա, ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 140 հազար 158, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել էր 235 հազար 456:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930