Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բուր-լե-Վալանս․ քաղաքապետն արհամարհում է «Ադրբեջանի սպառնալից դասերը»

Սեպտեմբեր 26,2020 23:57

Ադրբեջանը վերստին սպառնացել է Բուր-լե-Վալանսի (Դրոմի դեպարտամենտ) քաղաքապետ Մառլեն Մուրիեին։ Ինչ-որ տղամարդիկ ներխուժել են քաղաքապետարան՝ պահանջելով իջեցնել Արցախի չճանաչված հանրապետության դրոշը։ Քաղաքապետը մտադիր չէ տեղի տալ։

Արդեն վեց տարի է, ինչ սպառնալիքները չեն դադարում։ Արցախի չճանաչված հանրապետության Շուշի քաղաքի հետ բարեկամության հռչակագիրը ստորագրելուց հետո Բուր-լե-Վալանսի (Դրոմի դեպարտամենտ) քաղաքապետ Մառլեն Մուրիեն հայտնվել է Ադրբեջանի իշխանությունների թիրախում։ Դիմատետրի իր գրառման մեջ նա մանրամասնում է․ «2014թ․ ինձ սև ցուցակը գցելուց հետո, 2016թ․ դատական կատարածու էին ուղարկել քաղաքապետարան՝ պահանջելով վերջ տալ Շուշի քաղաքի բնակիչների հետ բարեկամական հարաբերություններին, իսկ 2018թ․ ադրբեջանական պետությունը գործ էր հարուցել իմ դեմ՝ անվավեր ճանաչելու Արցախի պատմական մայրաքաղաք Շուշիի հետ կնքած բարեկամության հռչակագիրը»։

Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է 1991թ․։ Ադրբեջանը չի ընդունում և «ցանկանում է հայերին պատկանող այդ հողերը վերանվաճել»,- բողոքում է Մառլեն Մուրիեն։
Նա պատմում է, որ նույնիսկ այս տարի ամռանը ծագումով ինչ-որ ադրբեջանցի տղամարդիկ ներկայացել էին Բուր-լե-Վալանսի քաղաքապետարան՝ «պահանջելով անմիջապես իջեցնել Արցախի Հանրապետության դրոշը»։ «Տասնհինգ րոպե անց Փարիզում Ադրբեջանի դեսպանատնից զանգահարել են իմ տեղակալին և կրկին պահանջել հեռացնել դրոշը»,-բորբոքվում է Մառլեն Մուրիեն։

«Դեսպանատան հեռախոսազանգը չէ, որ պետք է ինձ ստիպի ճկույթս շարժել»։

Տարիներ շարունակ արդեն որերորդ անգամ քաղաքապետն ահազանգում է, որ ադրբեջանական իշխանությունները մտնում են ուրիշի գործերի մեջ։ «Երբեք չենք ենթարկվի Բաքվի կամ որևէ այլ բռնապետության հրահանգներին»,-հաստատում է նա։ Ի դեպ, քաղաքապետը մտադիր չէ դադարեցնել Շուշիի հետ հարաբերությունները կամ հանել Արցախի Հանրապետության դրոշը։

Բնօրինակ հոդվածը ֆրանսերենով` այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930