Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Երեկ Նիկոլ Փաշինյանը խայտառակ եղավ». Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 09,2020 18:45 Share

«Անցնող օրերին Նիկոլ Փաշինյանը փորձեց տպավորություն ստեղծել, թե ունի աջակիցների լայն շրջանակ։ Երնեկ մի խելացի մարդ լիներ մոտը, որ ասեր՝ մի արա, խայտառակ կլինես»,- այսօր խորհրդարանի շենքի մոտ, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Ըստ նրա, երեկ Նիկոլ Փաշինյանը խայտառակ եղավ. «Զրահաբաճկոն հագած մի քանիսին հրապարակում հավաքելով եւ, առավել եւս, մեկին իբրեւ մարտական գործողությունների մասնակից ներկայացնելով։ Պահանջում ենք, որ կամավորականին, վիրավորված զինվորին չնեղացնի եւ մանկամիտներին զինվորական հագուստ հագցնելով` հրապարակներում թույլ չտա հիմարություններ խոսել։ Մյուս կողմում նրա հրաժարականը պահանջողների մեջ հազարավոր կամավորականներ կան, բայց համեստությունն է, որ թույլ չի տալիս շատ հաճախ նրանց խոսել։ Նիկոլ Փաշինյանը հույսը դնում է համեստության, հայրենիքը սիրելու վրա եւ կարծում է՝ իրեն ամեն ինչ թույլատրելի է»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Ի դեպ, մինչ խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա խորհրդարանի ներսում է, մասնակցում էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել