Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ծաղրում է Հայաստանի Հանրապետությանը միջազգային հարթակում․ Գևորգ Կոստանյան

Դեկտեմբեր 22,2020 23:30

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական մանիպուլյատիվ գրառմամբ փորձ է կատարել նորամուծություն մտցնել միջազգային իրավունքում՝ պնդելով, որ ՀՀ պետական սահմանը գծվում է ՀՀ ներպետական օրենսդրությամբ, հղում կատարելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին:

Եթե Նիկոլ Փաշինյանի շրջապատում միջազգային իրավունքից տարրական գիտելիքների տիրապետող գոնե մեկ անձ լիներ, վստահ եմ, նրան կհուշեր, որ երկրի պետական սահմանները գծվում են սահմանակից պետությունների միջև կնքվող պայմանագրով, ոչ թե ներպետական օրենսդրությամբ: Այս պայմանագիրը` սահմանների դելիմիտացիայի պայմանագիր (Delimitation of the boundary) կնքվում է սահմանների դեմարկացիայի (Demarcation of the state boundary) արդյունքում պատրաստված փաստաթղթերի փաթեթի հիման վրա: Սահմանների դելիմիտացիան մի փաստաթուղթ է, որում իրավաբանորեն ձևակերպվում է սահմանակից պետությունների միջև պետական սահմանը: Պայմանագրի բաղկացուցիչ մաս է կազմում  տեղագրական քարտեզի վրա սահմանների հստակ գծապատկերը և սահմանվում է դրա գրավոր նկարագրությունը: Իսկ դեմարկացիոն փաստաթղթերը դրանք արդեն համատեղ հանձնաժողովի կողմից երկու պետությունների սահմանի տեղում, քայլ առ քայլ գծանշումն է և սահմանազատման փաստաթղթերի կազմումը:

Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ աղավաղելուց և ըստ իր քաղաքական նպատակահարմարության մանիպուլյացնելուց հետո հիմա էլ անցել է միջազգային իրավունքը մանիպուլյացնելու գործին: Նրա այս մոտեցումը, կարծում եմ, մեր պետության բարձրագույն ղեկավարությանը ևս մեկ անգամ ծաղրի առարկա է դարձնելու միջազգային գործընկերների առջև:

Գևորգ Կոստանյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031