Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընթացքում բաժնետերը հոգնում է պայքարելուց և գործունեությունը դադարեցնում է Հայաստանում»

Փետրվար 02,2021 13:40 Share
shinararutyun

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար պարոն Վ. Քերոբյանին

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ պարոն Ա.Ղուլարյանին

Պետական վերահսկողական ծառայության պետ պարոն Տիգրան Ուլիխանյանին

ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Արա Այվազյանին

ՀՀ-ում ԱՄՆ, արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

«Իսթեյթ ինվեսթմենթ ընդ դիվելոպմենթ» ՍՊԸ-ի բաժնետեր, ԱՄՆ քաղաքացի Հակոբ Ավագյանից
Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Հարությունյան

«Իսթեյթ ինվեսթմենթ ընդ դիվելոպմենթ» ՍՊԸ-ն, որը հանդես էլ գալիս 1SQ կամ 1ՔՄ ապրանքանիշի ներքո հիմնադրվել է 2018 թվականի և հանդիսանում է ամերիկյան կապիտալով կազմակերպություն։ Գործունեություն է իրականացնում անշարժ գույքի կառուցապատման և դրա կառավարման ոլորտում։ Կառավարվող պորտֆելը կազմում է շուրջ 85 մլն ԱՄՆ դոլար։ Ընթացիկ ծրագրերի քանակը՝ 5, որից մեկը Կոտայքի մարզում 4-ը Երևանում։

Չնայած առկա բոլոր դժվարություններին ընկերությունը ուժերի գերլարումով և պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ բարեհաջող իրականացնում է իր ծրագրերը։

Անցած երեք տարիների ընթացքում ընկերությունը բախվել է բազմաթիվ խնդիրների, որոնք համբերատար և հետևողական աշխատանքի և քաղաքացիական բարձր գիտակցության շնորհիվ հաղթահարել է։ Սակայն, կփորձեմ նկարագրել ծրագրերից մեկի ընթացքը ավելի պատկերավոր։ Այն կարծես հայտնի «Մարիո» համակարգչային խաղը լինի։ Սունկը ուտում ես, մեծանում ես, հետո ոզնիին ես կպնում էլի փոքրանում ես, հետո ընկնում ես անդունդը և խաղը նորից է սկսվում։ Մի խոսքով, անցնում ես բոլոր աշխարհները և վերջում հանդիպում ես Դևին, որը կառուցապատման բնագավառում կոչվում է «ստանալ ավարտական-շահագործման ակտ»։

Խնդիրը, որը հատել է արդեն մեր համբերության բոլոր սահմանները վերաբերում է հերթական ծրագրերից մեկի՝ Դևի աշխարհը անցնելու գործընթացին։ Այս գործընթացը տևում է շուրջ 3-5 ամիս, բայց իրականում կարող է իրականցվել մեկ ամսում։ Մեր դեպքում տևել է շուրջ 2 ամիս մինչև քաղաքապետարան դիմելը և շուրջ մեկ ամիս քաղաքապետարանում։ Ավաղ այս ժամկետներից հետո չկարողացանք անցնել Դևին, ընկանք փոսը և խաղը պետք է սկսենք նորից։

Հարց է առաջանում, ինչպե՞ս մի գործընթաց կարող է տևել ամիսներ, այն պայմաններում, երբ ՀՀ կառավարության 19.03.2015թ-ի 596 որոշմամբ սահմանված է, որ փաստաթղթերը քաղաքապետարան մուտք անելուց հետո գործընթացը պետք է ավարտվի 5-օրյա ժամկետում։ Ասեմ, քաղաքապետարանի մեկ պատուհանում քեզ համոզում են՝ թղթերը առանց գրանցվելու տուր շրջանառեն, նայեն, եթե բան կլինի փոխելու կասենք՝ կփոխեք հետո, որ նորմալ լինի՝ մուտք կանեք և 5-օրյա ժամկետում կստանաք ավարտական-շահագործման ակտը։

Այսպես մեր փաստաթղթերը շուրջ մեկ ամիս տարբեր կաբինետներում դեգերելուց հետո իմացանք, որ շենքի և հարակից տարածքների բարեկարգման նախագծից կան շեղումներ։ Շենքի դիմացի կողմից երկու ավտոկայանատեղիների հաշվին կառուցվել են 4 գրպանիկներ և կանաչապատվել։ Իսկ մյուս կողմում 5 քմ գազոնը կառուցվել է 1 մետր նախագծային շեղումով։ Ընկերությունը ընդունում է այս հանգամանքը։

Դիմեցինք ընկերությանը իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությանը, որը հայտնեց, որ ՀՀ կառավարության 19.03.2015թ-ի 596 որոշման 190 կետը կարգավորում է նմանատիպ իրավիճակները և սահմանում, որ եթե օբյեկտը շահագործման է հանձնվում ձմռանը՝ բարեկարգման աշխատանքներում թերություններ հայտնաբերելու դեպքում ավարտական ակտը տրվում է պայմանով, որը գարնան կամ ամռան ամիսներին պետք է կառուցապատողը վերացնի այդ թերությունները։

Փաստաթղթերը ֆորմալ քաղաքապետարան մուտքագրելուն զուգահեռ մեր կողմից ներկայացվեց դիմում, առ այն որ բարեկարգման աշխատանքներում թերություններ հայտնաբերելու դեպքում ավարտական ակտը տրվի պայմանով, որը գարնան կամ ամռան ամիսներին կառուցապատողը պարտավորվում է վերացնել այդ թերությունները։

5 օր հետո քաղաքապետարանից ստացանք մերժում ու առաջարկ։ Առաջարկվում է կամ բարեկարգվող հատվածները բերել նախագծային տեսքի /ինչը պարզ է, որ չի կարող իրականացվել ձմռան ամիսներին/ կամ կրկին դիմել քաղաքապետարան՝ բարեկարգման նախագծում փոփոխություններ իրականացնելու համար։ Նշված գործընթացը քաղաքապետարանում սովորաբար տևում է առնվազն մեկ ամիս։

Սա նշանակում է, որ ծրագիրը չանցավ Դևի աշխարհը, ընկավ անդունդը և պետք է վերջին աշխարհը սկսի նորից։

Այս ընթացքում

  • Ընկերությունը տուժում է շուրջ 20 մլն դրամ, չհաշված արտարժութային ռիսկերը։
  • ՀՀ պետական բյուջե չի վճարվում իրացումից առաջացող շուրջ 400 մլն ԱԱՀ:
  • Բաժնետերը հոգնում է պայքարելուց և իր գործունեությունը դադարեցնում է Հայաստանում։

Բաժնետեր
ԱՄՆ քաղաքացի

Հակոբ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728