Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի վերածեք այս դատավարությունը քաղաքական հարցերի քննարկման». Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ելույթ ունենալ

Փետրվար 02,2021 14:28 Share

«Դատարանը քաղաքական հարցերի քննարկման համար պատշաճ վայր չէ: Մի վերածեք այս դատավարությունը քաղաքական հարցերի քննարկման»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով (Աննա Դանիբեկյան) դատական նիստին հայտարարեց Աննա Դանիբեկյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատական նիստի մեկնարկից առաջ գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:

Արմեն Գեւորգյան

Այս առիթով Արմեն Գևորգյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ: Նախագահող դատավորը նշեց՝ դիրքորոշումը պետք է ներկայացվի բացառապես բացարկի միջնորդության շրջանակում: Արմեն Գևորգյանը մասնավորապես հայտարարեց. «Նախաքննության և դատավարության ողջ ընթացքում մնացել եմ դատաիրավական հարթության մեջ՝ փորձելով այդ հարթությունում հասնել արդարության: Դժվարությամբ էի զսպում ինձ բարձրաձայնելու այն կասկածը, որը ինձ հանգիստ չէր տալիս: Այսօր պետք է բարձրաձայնեմ: Այս ողջ դատավարության գործընթացը եղել է մի հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը, որը բաժանել էր մեր հասարակությանը սևի ու սպիտակի՝ վարկաբեկելով մեր հաղթական հերոսներին և զինվորներին»:

Նախագահող դատավորը սահմանափակեց նրա ելույթը՝ նշելով, որ հայտարարությունը պարունակում է միջնորդությանը չվերաբերող հանգամանքներ: Աննա Դանիբեկյանը հայտնեց՝ ցանկության դեպքում կարող է հայտնել իր դիրքորոշումը:

Արմեն Գևորգյանն արձագանքեց՝ այս դատարանն այսուհետ իր համար համարվում է ապօրինի, անօրինական, և ինքը հրաժարվում է դատավորի հետ որևէ ձևով առնչվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728