Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից. ինչի՞ հիման վրա». Գևորգ Բաղդասարյան

Փետրվար 02,2021 13:45 Share

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում մեկնել Հայաստանից դուրս»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով (Աննա Դանիբեկյան) դատական նիստի մեկնարկին հայտարարեց գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Նա նշեց, որ այդ որոշման հիման վրա դատարանը խնդրել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ժամանակավորապես նշված միջակայքում վերացնել, հետո կրկին կիրառել:

Gevorg Baghdasaryan

Գեւորգ Բաղդասարյան

Դատախազը հիշեցրեց՝ նախորդ նիստերից մեկում ևս այդ հարցը բարձրացրել են, բայց պատասխան չեն ստացել: Ուստի հիմա ևս ցանկանում է ստանալ այն հարցի պատասխանը, թե Ռոբերտ Քոչարյանին ինչի հիման վրա է թույլատրվում մեկնել ՀՀ-ից, ինչով է որոշվում նրա մեկնելու և վերադառնալու ժամանակահատվածը:

Աննա Դանիբեկյան

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց. «Դատավարության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին և ստանալ տեղեկություն, այդ թվում Ձեր բարձրացված հարցի վերաբերյալ: Բայց Դուք չեք դիմել այդ տեղեկությունը ստանալու համար: Եթե գտնում եք, որ դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման, դրա իրավունքը ևս ունեք»:

Դատախազը արձագանքեց՝ խնդրում եմ տրամադրել դատարանում առկա այն փաստաթղթերը, որոնց հիման վրա դատարանը որոշել է թույլատրել Ռոբերտ Քոչարյանին լքել Հայաստանը: Դատավորն ասաց, որ այդ նյութերը կտրամադրվեն, իսկ պահին դատարանն անցնում է իր ինքնաբացարկի միջնորդության քննարկմանը:

Նշենք, որ գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Դատարանն այս պահին քննում է այդ միջնորդությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728