Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյանը՝ ազատազրկվածների՝ COVID-19-ից պաշտպանվելու համար նախատեսված միջոցառումների մասին

Փետրվար 02,2021 20:21 Share

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,
Բազմիցս տեղեկացրել եմ, որ COVID-19-ի կանխարգելման և ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքը երաշխավորելու նպատակով Արդարադատության նախարարությունը գործընկեր կառույցների հետ ձեռնարկել է համալիր միջոցառումներ։ Առանձնացնեմ մի քանիսը․
✔️COVID 19-ի վարակման դեպքերին արագ արձագանքելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն առանձնացվել է որպես կարանտինային գոտի․
✔️COVID-19-ի ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար ՔԿՀ-ներում առանձնացվել են առնվազն 1-ական խցեր, երկարաձգվել է կարանտինային բաժանմունքում պահելու օրերի թիվը.
✔️Իրականացվել են իրազեկման միջոցառումներ, վերապատրաստումներ․
✔️Ձեռնարկվել են սանիտարահամաճարակային մի շարք միջոցառումներ։
Համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում է, որ ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք (02.02.2021թ․-ի դրությամբ ՔԿՀ-ներում պահվող 1971 անձից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են)։
🔵Եվ որ ամենակարևորն է, COVID-19-ի հիմքով մահացության ոչ մի դեպք չի արձանագրվել։
Նկատի ունենալով արձանագրված արդյունքները՝ Արդարադատության նախարարությունը հանդես կգա ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունները թույլատրելու նախաձեռնությամբ։
🔷Տեսակցությունները թույլատրելու դեպքում իրականացնելու ենք մոնիթորինգ՝ գործնականում նախաձեռնության հետևանքները մշտապես գնահատելու նպատակով։
✅Քիչ առաջ այս թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Edmon Marukyanը։ Շնորհակալ եմ հարցի նկատմամբ անտարբեր չլինելու համար։
🤝Միշտ պատրաստ եմ համագործակցության։


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728