Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Բեգլարյան» բժշկական կենտրոնի պարզաբանումը ծննդկանի մահվան ցավալի դեպքի մասին

Փետրվար 02,2021 21:38

«Բեգլարյան» բժշկական կենտրոնի ՖԲ էջում հայտնում են.

01.02.2021թվականին 00 ժամ 30ր «Բեգլարյան» ԲԿ է ընդունվել Ն.Ա.-ն՝ գանգատվելով պտղի ակտիվ խաղից և ցավերից որովայնի ստորին շրջանում: Հղին կլինիկայում հետազոտվել է,դրվել է նախնական ախտորոշում ՝
Ds: Հղիություն 35շբթ:ԲՄԱ: ԲԳԱ
Վարիկոզ հիվանդություն
Պտղի ներարգանդային հիպօքսիա
Սպառնացող վաղաժամ ծննդաբերություն
Հաշվի առնելով ախտորոշում հղին կլինիկայում ստացել է հղիությունը պահպանող բուժում ՝ մագնեզիալ թերապիա,սպազմոլիտիկ, արգանդ-պլացենտար արյան շրջանառությունը բարելավող թերապիա:

01.02.2021թ 21ժամ 00ր կատարվել է հերթական ԿՏԳ (պտղի սրտի զարկերի մոնիտորինգ) հետազոտությունը, որի ժամանակ դիտվել է պտղի սրտի զարկերի հաճախացում 190-200 զ/ր, սրտի զարկերը՝ պարզ և ռիթմիկ:
Դրվեց կլինիկական ախտորոշում ՝
Ds: Հղիություն 35շբթ:ԲՄԱ: ԲԳԱ
Վարիկոզ հիվանդություն
Պտղի ներարգանդային սուր հիպօքսիա
Հղիին և հղիի ամուսնուն տեղյակ է պահվել պտղի կյանքին սպառնացող վտանգի և շտապ կարգով ծննդալուծման անհրաժեշտության մասին: Ստացվել է հղիի և հղիի ամուսնու համաձայնությունը կեսարյան հատման ճանապարհով, շտապ կարգով ծննդալուծման համար: Վարման պլանը համաձայնեցված է եղել կլինիկայի տնօրեն, պրոֆեսոր ՝ Գ.Ա. Բեգլարյանի հետ:

01.02.2021թ 22 ժամ 00ր սպինալ անզգայացման պայմաններում կատարվել է կեսարյան հատում արգանդի ստորին սեգմենտում: Վիրահատությունը ընթացել է հարթ: Ծնվել է անհաս,իգական սեռի 3000,0գ քաշով,49 սմ հասակով նորածին,առկա էր պորտալարի փաթաթում պարանոցի շուրջ:Նորածնի վիճակը գնահատվել է կայուն բավարար: Դրվել է հետվիրահատական ախտորոշում ՝
Ds: Հղիություն 35շբթ:ԲՄԱ: ԲԳԱ
Վարիկոզ հիվանդություն
Պտղի ներարգանդային սուր հիպօքսիա
Վաղաժամ ծննդաբերություն
Պորտալարի փաթաթում

02.02.2021 թ 05ժամ 30ր Ծննդկանի վիճակը կտրուկ վաթարացել է, կատարվել է վերակենդանացման բոլոր միջոցառումները, որոնք անարդյունավետ էին և 06 ժամ 15 ր արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը և ծննդկանի հարազատներին: Հարազատների մուտքը կլինիկա չի խոչընդոտվել: Նրանք հանդիպել են վիրահատող բժշկին և հերթապահ անձնակազմին: Ուստի Շամշյանի հաղորդումը այն մասին,որ կլինիկայի դռները զմռսված են և բժիշկները հօդս են ցնդել, չի համապատասխանում իրականությանը:
Ընթանում է դատաբժշկական փորձաքննություն և հետաքննություն, որի արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնենք:
«Բեգլարյան» ԲԿ-ի տնօրինությունը և ամբողջ բուժանձնակազմը ցավակցում և կիսում է հարազատների վիշտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728