Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքված երիտասարդները պարզաբանում էին պահանջում փոխնախարարից՝ նժդեհական գաղափարախոսության մասին իր պնդման վերաբերյալ

Փետրվար 22,2021 16:00

Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան հ.1 դպրոցի դիմաց ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության անդամները բողոքի ցույց են արել` «Բոլորս Նժդեհ ենք», «Առանց Ժաննա կրթություն», «Նժդեհյան ոգին ապրում է մեր մեջ» գրությամբ պաստառներով։

Տեղեկացանք, որ դպրոցում կայանում էր հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Արցախի դպրոցների տնօրենների միջև՝ Արցախի ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, որը նժդեհյան գաղափարախոսությունը համարել էր ֆաշիստական:

«Նժդեհյան գաղափարախոսությունը իրականում շատ վտանգավոր է մեզ համար որպես հասարակություն  21-րդ դարում, որովհետև ինքը հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքի վրա… Եթե հանենք բոլոր սիրուն բառերը և թողնենք իր կմախքը, կմախքը սա է: Դա շատ վտանգավոր է, որովհետև ոչ ոք չի ասում, որ մենք միլիոնով «բռակ» ենք տվել, այսինքն` դա ընդհանրապես ապրելու ձև չի»,- տարիներ առաջ «Հայ լինելու մշակույթը» հաղորդման շրջանակներում մասնավորապես ասել էր Ժաննա Անդրեասյանը:

Հավաքված երիտասարդները պարզաբանում էին պահանջում փոխնախարարից, սակայն նա հանդիպումից հետո նստելով ավտոմեքենան` հրաժարվեց դուրս գալ:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց երիտասարդներին, որ նրանք ոչ կառուցողական են տրամադրված:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հ. Գ. Արցախում տնօրենների հետ հանդիպման ժամանակ հականժդեհական հայտարարության հետ կապված փոխնախարար Անդրեասյանին հարց են ուղղել նաեւ արցախցի մանկավարժները:

Լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728