Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ այցից հետո Արա Սաղաթելյանին արգելվել է կապն արտաքին աշխարհի հետ». Գևորգ Գորգիսյան

Փետրվար 24,2021 23:00

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ այցելեցի Արմավիրի ՔԿՀ-ում պահվող, հայտնի ֆեյքի գործով կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Ճշտեցի նրա որպիսությունը, ծանոթացա պահման պայմաններին, լսեցի նրա կարծիքը քրեական գործի վերաբերյալ։

Քիչ առաջ տեղակացա, որ իմ այցից հետո՝ քննիչի որոշմամբ,  Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ հեռախոսազանգերը և տեսակցություններն ընտանիքի անդամների հետ։

Հուսով եմ՝ նախաքննական մարմինն ունի ողջամիտ բացատրություն նմանօրինակ պահվածքի համար և հրապարակային կներկայացնի այսպիսի գործելաոճի հիմնավորումները»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728