Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքի դեպքում ունենք մի պայման՝ Ռոբերտ Քոչարյանը չդառնա վարչապետ. Գևորգ Գորգիսյան. «Ա1+»

Մայիս 22,2026 21:00 Share

«Առաջին հերթին` պետք է վերաբանակցել Խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրվել է։ Այդտեղ կա մի քանի խնդրահարույց կետ։ Կցված չէ քարտեզ։ Մենք Ադրբեջանին կառաջարկենք 1926-1930թթ․ քարտեզը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կանեն, եթե իրենց բախտ վիճակվի հաղթել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում և իշխանություն կազմել։

«Լուսավոր Հայաստանը» նպատակ ունի կառուցել եվրոպական մոդելի պետություն, բայց ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կազմում։ Դրա համար, նրա խոսքերով, Հայաստանին պետք է բանիմաց և տեխնոկրատ կառավարություն։ ՀԱՊԿ-ից դուրս գալը նրանց «անայլընտրանք է թվում, քանի որ մեզ որևէ այլ տեղ չեն սպասում»։

Այնուամենայնիվ մտադիր են վարել բազմավեկտոր, հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Չփչացնել հարաբերությունները ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, որովհետև Հայաստանն այդ երկրից ունի ունենք տնտեսական և ռազմական որոշակի կախվածություն։ Զուգահեռ զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի հետ։

Ինչ վերաբերում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանին, Գևորգ Գորգիսյանն ասում է, եթե անցնեն ԱԺ, կոալիցիա չեն կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Մյուս ուժերի հետ կկազմեն։ Պարզապես «Հայաստան» դաշինքի դեպքում ունեն մի պայման՝ Ռոբերտ Քոչարյանը չդառնա վարչապետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031