Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի փոխարեն «Իսկանդերի» մասին հարցին պատասխանեց Ավինյանը․ «Ռուսական կողմի հայտարարությամբ՝ հարցը պարզաբանված է»

Մարտ 03,2021 17:35 Share

«Պարզաբանումներ արդեն տրվել են։ Ավելացնելու բան չկա»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի դիտարկմանն այն մասին, որ «Իսկանդերի» առնչությամբ ՀՀ վարչապետը թույլ տվեց մի հայտարարություն, հետո ասվեց, թե նրան ճիշտ չեն զեկուցել։ Արկադի Խաչատրյանը նաեւ հետաքրքրվել է՝ ռուսական կողմը հերքել է այդ զինատեսակի կիրառումն Արցախում, ի վերջո այն կիրառվե՞լ է։

Հատկանշական է, որ Արկադի Խաչատրյանը հարցն ուղղում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ամբիոնին մոտեցավ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց․ «Կառաջարկեմ ռուսական կողմի վերջին հայտարարության հետ ծանոթանալ, որում վերջինս հայտնում է, որ հարցը պարզաբանված է եւ որեւէ խնդիր չկա»։

Արկադի Խաչատրյանը նկատեց՝ «Իսկանդերը» ռուսական ռազմարդյունաբերության վարկանիշի հիմնասյուներից է, եւ երբ ՀՀ վարչապետն ասում է, որ այն պայթել է 10%-ով, դա չէր կարող Մոսկվայում վրդովմունք չառաջացնել։ Տիգրան Ավինյանը նույն պատասխանը տվեց․ «Ռուսական կողմի հայտարարությամբ՝ հարցը պարզաբանված է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031