Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան, ստորագրվե՞լ է թուղթ, որում Կապանը «Կաֆան» է, ո՞վ է ստորագրել, դա ձե՞ր կամքն է»․ Տարոն Սիմոնյանը՝ վարչապետին

Մարտ 03,2021 18:45 Share

«Պարոն Փաշինյան, համացանցում հրապարակվեց եռակողմ հայտարարության փաստաթուղթ, որը վերաբերում էր դեկտեմբերին տեղի ունեցած իրադարձություններին։ Այն ներառում էր ՀՀ սահմանային հարցեր, Արցախի տարածքների հետ կապված հարաբերություններ, զորքերի տեղաշարժ։ Այն թուղթը նկատի ունեմ, որում Կապան  քաղաքը թուրքերեն «Կաֆան» էր գրած։ Չկար ստորագրություն։ Բոլորը մտածեցին, որ սա կամ կեղծ է, կամ կառավարությունը չի ստորագրել՝ քրեաիրավական հետեւանքներից խուսափելու համար։ Ստորագրվե՞լ է, ո՞վ է ստորագրել, դա ձե՞ր կամքն է, թե էլի սպառնալիքի ներքո է կնքվել»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարցադրումներ հղեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Արդեն 5-րդ անգամ անմիջապես վարչապետին հասցեագրված հարցին պատասխանելու համար ամբիոնին ոչ թե մոտեցավ Նիկոլ Փաշինյանը, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ասաց․ «Դեկտեմբերին ՊՆ-ն հայտարարել է, որ համաձայն ձեռքբերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ հատվածում երթեւեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Այս պայմանավորվածությունը եղել է դեռեւս դեկտեմբերին, ռուսական կողմը համաձայնեցրել է ադրբեջանական կողմի հետ։ Անընդհատ նույն թեման քննարկելով ի՞նչ նոր բան ենք գտնելու»։

Տարոն Սիմոնյանը պատասխանեց․ «Չասացիք՝ ստորագրվե՞լ է, թե ոչ, կա՞ կառավարության ստորագրություն, թե ոչ, եղե՞լ է սպառնալիք, թե ոչ։ Հարցնում եմ, որովհետեւ այդ թուղթը կիրառման մեջ կարող էր դրվել բացառապես Աժ-ի վավերացման դեպքում։ Եթե դա չի արվել, եւ դուք ինքնուրույն եք դա կազմակերպել, քրեական օրենսգրքում նշանակում է՝ իշխանության յուրացում»։

Տիգրան Ավինյանը նշեց․ «վստահեցնում եմ, որ որեւէ իրավական խնդիր տվյալ հարցի հետ կապված չկա եւ չի լինելու»։ Ապա «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարցրեց վարչապետին՝ կոնկրետ ո՞ր սխալների համար վարչապետը ներողություն խնդրեց մարտի մեկի հանրահավաքում։ Այս դեպքում էլ՝ արդեն 6-րդ անգամ, հարցին Փաշինյանի փոխարեն պատասխանեց Ավինյանը․ «Եթե պարզաբանման կարիք լինի, վարչապետը կանդրադառնա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031