Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը շատ շուտով 2018-ի պատասխանն էլ կտա». Արմեն Աշոտյան

Ապրիլ 12,2021 17:29

«Ապրիլյան հանձնաժողովը ստեղծված էր քաղաքական նպատակներով՝ ապրիլյան և արցախյան շարժումը վարկաբեկելու նպատակով»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա հիշեցրեց՝ ինչ ՀՀԿ-ն ինչ ասել է ցանկացած գործընթացի մասին, կյանքը արագ ապացուցել է, որ ճիշտ է ասել:

Արմեն Աշոտյանը նշեց. «Մենք առաջինն ենք Ռոբերտ Քոչարյանի հետապնդումը որակել որպես քաղաքական, հակասահմանադրական և Արցախի հետ կապված: Երբ հայտարարեցին, որ պետք է հանձնաժողով ստեղծվի ապրիլյան պատերազմի հետ կապված, ասացինք, որ ուզում են դա որպես դամոկլյան սուր կախել Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի վրա: Այդ հանձնաժողովն ի սկզբանե պետք է դառնար քաղաքական գործիք Նիկոլի քաղաքական հետապնդումների շրջանակներում: Այդ հանձնաժողովի նպատակը ոչ միայն Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին և բարձրաստիճան զինվորականներին քաղաքական ճնշման տակ պահելն է, այլև ապրիլյան պատերազմը, մեր հաղթանակը հարցականի տակ դնելը»:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հարցով բաց է աշխատել հասարակության հետ: Նա պարզաբանեց, թե ինչու էր Սերժ Սարգսյանը խոսում ոչ թե 2018-ի, այլ հենց ապրիլյան պատերազմի մասին. «Մարդիկ ասում էին՝ ուզում ենք լսել, թե ինչ եղավ 2018-ին: 2018-ի պատասխանն էլ Սերժ Սարգսյանը կտա շատ շուտով: Նա զգում էր գալիք պատերազմը, նա պատերազմից մեկուկես ամիս առաջ հիմնավորեց, որ պատերազմ է գալիս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930