Լրահոս
Օրվա լրահոսը

«Թերեւս Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել եւ այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն»․ Փաշինյան

Մայիս 05,2021 19:55

«Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում 2 անգամ փորձել է անել պատկերավոր ասած իշխանափոխություն եւ հեղափոխություն։ Մեկը չի ստացվել ձեզ կամ մեզ անհայտ պատճառներով, իսկ երկրորդի ճակատագիրը բոլորս գիտենք։ Թերեւս նա որոշել է կրկին փորձել եւ այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով երեք նախագահների ուժերի միավորման վերաբերյալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա բացահայտմանը՝ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց․ «Մի երկու տերմին էլ կա, որ կարգավիճակիս բերումով հիմա չեմ օգտագործի, բայց երեւի կռահեցիք՝ ավազակապետականի շարունակությունը․․․Փաստորեն, միակ բանը, որը քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանին հաջողվել է նախկինում, Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելն է ու պահելը, որը խափանվել է այս դահլիճում ներկա եւ ոչ միայն այստեղ ներկա մարդկանց ջանքերով։ Փաստորեն, մարտի մեկը սկզբունքային տարաձայնություն է․․․հաջողություն մաղթեմ մեր ժողովրդին եւ վստահեցնեմ, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31