Այսօր 7-րդ գումարման խորհրդարանի, ըստ էության, վերջին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն էր ու նիստն ամփոփեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հռետորական հարցով:
Նա դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հորդորեց իրեն նայել. «Փոխարենը հարցին պատասխանեք, դուք հիշեցնում եք ինչ-որ քրեական գործերի մասին, որոնք, բոլորը գիտեն դրա մասին, որ հենց ձեր քաղաքական պատվերով են բացվել մեր վրա: Ինչ գտել եք, ինչ փորձել եք փորձել գտնել՝ բացել եք: Մի հատ ի՛նձ նայեք, պարոն Փաշինյան, ես այն պատգամավորն եմ, որը ձեզ հարց է ուղղել ձեր կոռումպացված համակարգի վերաբերյալ, բայց դուք ի պատասխան դրա ինձ վրա կեղտոտ հոդվածներ եք տպել տվել՝ իմ եւ իմ նախկին ամուսնու վերաբերյալ, որովհետեւ դուք մեր հարցերին չունեք պատասխաններ, միայն ընդունակ եք կամ կեղտոտ հոդվածներ պատվիրեք մեզ վրա կամ էլ քրեական գործեր»:
Նա առաջարկեց Փաշինյանին վաղվանից իրենց չխնայել ու ինչքան ավագանու անդամ ունեն, ինչքան պատգամավոր ունեն, ոստիկանությանը հանձնարարի քրգործեր հարուցեն. «Տեսնենք ինչ կգտնեք: Չնայած ես կասկածում եմ, որ դա ձեզ կհաջողի, որովհետեւ այս 2 տարվա ընթացքում մի հատ կոռումպացված թալանչի չկարողացաք դատել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































