Լրահոս
Օրվա լրահոսը

Բլինքենը կոչ է արել ավարտին հասցնել գերիների վերադարձի գործընթացը

Մայիս 05,2021 22:15

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ էր արել Բաքվին ու Երևանին ավարտին հասցնել գերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու գործընթացը:

«ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Մենք կոչ ենք անում կողմերին լիարժեք և շուտափույթ ավարտին հասցնել բոլոր բանտարկյալների, պահվող անձանց և աճյունների վերադարձի գործընթացը և հարգել իրենց պարտավորությունները՝ ապահովելու մարդկային վերաբերմունք պահվող անձանց նկատմամբ»,- գրել է Բլինքենը Twitter-ի իր էջում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31