Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՅԴ երիտասարդները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի դիմաց

Հունիս 02,2021 22:35

Այսօր  ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց էին անում նախարարության շենքի մոտ։

Երեկ բացահայտվեց, որ  առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի դիահերձարանում նվաստացուցիչ պայմաններով էին պահվում պատերազմում զոհված զինծառայողների մասունքները։ Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել, եւ նշել, որ դա իր բացթողումն է։

Զոհված զինծառայողների դիերն ու մասունքները տեղափոխելու, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բողոքի ցույցի մասնակիցներն այսօր պահանջում էին նախարարը իջնի իրենց հետ հանդիպի եւ   բացատրություն տա։ Նրանք նաեւ պահանջում էին պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

«Իրենք հայրենիք չունեն, սրբություն չունեն, իրենց աչքերին էլ կասեմ՝ իրենք մեր զինվորի արժեքը չգիտեն։ Չգիտենք, ինչ է ասել նախարարը ծնողներն, բայց դուք չիջաք եւ բացատրություն չտվեցիք, դուք եւ այս համակարգը արժանի է այդ տոպրակների մեջ լցնելու, համակարգը արժանի տոպրակների մեջ փաթաթվելու եւ նետվելու պատմության  աղբանոցը։ Դուք եք արժանի այդ տոպրակներին, ոչ թե մեր հերոս տղաները»,-ասում էին ցույցի մասնակիցները։

Նրանք պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի դիմաց։

Որոշ ժամանակ անց ոստիկանությունը փորձեց ցրել ցույցը․ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց տեղի ունեցավ։ Ոստիկանները ցույցի ակտիվ մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին։ Բերման ենթարկվածներից էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի անդամ Հայկազ Հարությունյանը, ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարտոյանը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930