Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդեպն արձագանքել է Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին

Հունիս 02,2021 23:57

Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատելու սկզբունքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին:

Tert.am-ի հարցմանը, թե ինչ կարծիք ունեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի հայտնվելուց հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու առաջարկի վերաբերյալ, այսպես է արձագանքել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը.

«ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալությամբ: Մենք երկու կողմերին կոչ ենք անում միջադեպը լուծել շտապ և խաղաղ ճանապարհով: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ջանքերին»։ Նա նաև իր պատասխանում հիշեցրել է իրենց կառույցի մայիսի 27-ին տարածած հայտարարությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930