Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ, և դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել»․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Մայիս 10,2026 12:12 Share

«Ազատություն» – Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները, ադրբեջանական APA-ի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցելել է Հայաստան, և ստորագրվել են երեք փաստաթղթեր, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը։ Մինչ այդ Ադրբեջանում տեղի է ունեցել հանդիպում՝ հայկական կողմի մասնակցությամբ։ Գործընթացը շարունակվում է», – ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է. «Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ, և դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել»։

Նախօրեին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հայտնել, որ Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ է համաձայնեցվել:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ վերջին անգամ հանդիպել են ապրիլի 29-ին: Կողմերն քննարկել էին սահմանազատման կազմակերպչական և տեխնիկական հարցերը: Նաև արդեն համաձայնեցված ուղեցույցերը փոխանակել: Դրանից մեկը սահմանազատման աշխատանքների համար անհրաժեշտ փորձագիտական խմբերի աշխատակարգն է սահմանում, մյուս երկուսը՝ քարտեզի ստեղծման, նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031