Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Մեկուկես ժամում Լոռու մարզի տարածքում հայտնաբերվել է առերևույթ ապօրինի ձեռք բերված փայտանյութով բեռնված 19 մեքենա. նախապատրաստվում են նյութեր

Հունիս 04,2021 19:30

ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից որդեգրված՝ ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խստացման շրջանակներում մարզի տարածքում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունն ու օպերատիվ աշխատանքը:

Մասնավորապես, մարզի դատախազության կողմից տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի, Վանաձոր քաղաքի Տարոնի, Բազումի և Սպիտակի բաժինների ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ, համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 2021 թվականի հունիսի 04-ին՝ ժամը 03։00-ից 04։30-նն ընկած ժամանակահատվածում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Լոռու մարզի վարչական տարածքում հայտնաբերվել և զննության է ենթարկվել թվով 19 տարբեր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցներ: Զննության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 84խ/մ ծավալով առերևույթ ապօրինի փայտանյութ։

Ստուգմամբ պարզվել է, որ նշված փայտանյութը տեղափոխած անձինք չունեն դրանց ձեռքբերման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր կամ եղած փաստաթղթերում ներկայացված տվյալները չեն համապատասխանել հայտնաբերված փայտանյութի իրական քանակին, ինչպես նաև ներկայացվել են վաղեմությամբ հին փաստաթղթեր։

Հայտնաբերված տրանսպորտային միջոցները և ամբողջ փայտանյութը տեղափոխվել է համապատասխան ստորաբաժանումների հատուկ պահպանվող տարածքներ։

Նշված բոլոր դեպքերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների ընթացակարգով նախաձեռնվել են քրեաիրավական գործընթաց։

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930