Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին բարքերին վերադարձ չի լինելու». Քոչարյանը խոսում է խոսքի ազատության ու գրաքննության մասին

Հունիս 06,2021 15:40

«Հայաստան» դաշինքի՝ Երեւանի երկու վարչական շրջաններում հանդիպման ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեցին խոսքի ազատության եւ հեռուստատեսության, մասնավորապես՝ Հանրայինի ամենաթողության մասին: Հարց տվողն Արշակ Զաքարյանն էր:  Ըստ նրա, ամենաթողություն չպետք է լինի խոսքի ազատությունը, որ ով ինչ ուզի՝ ասի:

Քոչարյանի պատասխանը հետեւյալն էր. «Մենք պետք է այդ ամենին հետեւենք, բայց դա չպետք է ապագա իշխանության՝ մեր ձեռքին դառնա համատարած ցենզուրայի կիրառման գործիք: Իշխանությունը մի վատ հատկություն ունի, ասում են՝ մարդուն իշխանություն տուր՝ ավելի լավ ճանաչելու համար, մենք 2018-ին դա արեցինք: Ճիշտ լուծումներ է պետք գտնել: Այդ փետը աջի վրա էլ կարա խփի, ձախի վրա էլ, դրա համար մենք զգույշ պետք է շարժվենք: Այն, ինչ արվում է մեր ազգային արժեքային համակարգի դեմ, անկասկած պետք է կանխենք, բայց այնպես չպետք է անենք, որ նոր չարաշահումների գործիքներ տանք իշխանությանը, տվյալ դեպքում մեզ, սա լավ բանի չի բերի: Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ կատարվեց 2018-ին, օդից չի եկել, հասունացած դժգոհություն կար մեր ժողովրդի մոտ: Հակառակ դեպքում ոչ մի տեխնոլոգիաներ չէին աշխատի: Մենք պետք է շատ հստակ ասենք մեր ժողովրդին, որ հին բարքերին վերադարձ չի լինելու, չենք թույլ տալու, որ տարիներ հետո եւս հասունանա մի շարժում, որ անհասկանալի մարդիկ ի վիճակի լինեն գալ իշխանության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930