ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել նախաքննությանը։
Պաշտպանական թիմը հիշեցնում է՝ սա արվում է այն դեպքում, երբ ՀՀ երկրորդ նախագահը՝ որպես պետական պահպանության ենթակա անձ, շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով, ՊՊԾ աշխատակիցների հսկողության ներքո է։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։



















































