Նախապես լավ լվացեք հավի լյարդերը, եւ որքան կարող եք արտաքին թաղանթները հեռացրեք: Այնուհետեւ լցրեք մի խորը թասի մեջ, վրան լցրեք կաթ եւ թողեք այդպես մնա մոտ 3-4 ժամ: Կարող եք նաեւ ողջ գիշեր թողնել, բայց այդ դեպքում դրեք սառնարան:
Սոխը, գազարը եւ սխտորը մաքրեք, լվացեք եւ կտրատեք: Խորը թավայի մեջ լցրեք բուսական յուղը եւ մոտ 50 գրամ կարագ: Հենց տաքանա, կրակը ցածրացրեք, որ դառնա հնարավորինս մարմանդ, կտրատած բանջարեղենը լցրեք մեջը, որ տապակվի: Բայց չթողնեք կարմրի:
Հավի լյարդը լցրեք ցանցի մեջ, կաթը թափեք, եւ լվացեք հոսող ջրով: Թողեք լավ ջրքամվի: 3-4 րոպեից, երբ բանջարեղենը շատ մարմանդ կրակի վրա թեթեւակի տապակված կլինի, ավելացրեք լյարդը: Թողեք շոգեխաշվի մոտ 10 րոպե՝ պարբերաբար խառնելով: Ընթացքում ավելացրեք բոլոր համեմունքները, ապա՝ կոնյակը, վերջում՝ կաթնասերը:
Անջատեք կրակը, վերցրեք գազօջախից, լցրեք որեւէ տարայի մեջ, ավելացրեք եւս 50 գրամ կարագ եւ լավ հարեք ձեռքի կոտորակիչով (блендер) կամ լցրեք բլենդերի թասի մեջ եւ այդպես մանրացրեք: Պետք է դառնա հարթ, համասեռ զանգված:
Լցրեք տարաների մեջ: Մնացած մոտ 100 գրամ կարագը հալեցրեք եւ լցրեք պաշտետի վրա, որ ամբողջությամբ ծածկի երեսը: Դա կպաշտպանի փչանալուց, նաեւ շատ նուրբ եւ յուրահատուկ համ կտա պաշտետին: Կարող եք ուտել սեւ հացի կամ խրթխրթան բագետի վրա քսած: Չմոռանաք հացին քսել նաեւ վրայի կարագից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: