Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Քարոզարշավում կկիրառենք հիմնականում Ռուբեն Հախվերդյանի համերգ-հանրահավաքների ձեւաչափը»

Հունիս 06,2021 22:14

Վաղը մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը: ԿԸՀ-ում գրանցված քաղաքական կուսակցություններն ու դաշինքները երկու շաբաթ են ունենալու՝ ընտրողներին պատմելու Հայաստանում ճգնաժամի պատճառների, այսօրվա իրավիճակի իրենց պատկերացումների մասին, ներկայացնելու ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց պատկերացումներն ու ծրագրերը:

Հայաստանի եվրոպական կուսակցության (ՀԵՎԿ) նախագահ Տիգրան Խզմալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասած, մենք մինչեւ վերջին պահը, մինչեւ մայիս ամիսը չէինք նախատեսում առանձին, որպես կուսակցություն մասնակցել: Մեր գործողությունները կապված էին Ազգային-ժողովրդավարական բեւեռի հետ: Միայն մայիսի սկզբին մենք բաժանվեցինք: Այնպես որ, ընտրություններին մասնակցելու որոշումը մի փոքր հանպատրաստից էր: Հետևաբար, բացի ընդհանուր եւ բնական խոչընդոտներից, ինչպիսիք են խոսքի ազատության փաստացի բացակայությունը մեր երկրում եւ ԶԼՄ-ների մեծ մասի մենաշնորհային իրավիճակը, նախ եւ առաջ նկատի ունեմ հեռուստաալիքները, այդ ամենը թելադրեց մեզ այն ձեւաչափը, որին հիմա մենք հավատարիմ ենք: Դա հիմնականում համացանցային աշխատանք է, սոցիալական ցանցեր, Youtube ալիք, կայք, որը, ըստ էության արդեն պատրաստ է եւ առաջիկա երկու օրերին լիարժեք կաշխատի:

Մեր նախընտրական արշավի յուրահատկությունն այն է, որ ընտրացուցակի 2-րդ համար ունենալով Ռուբեն Հախվերդյան, մենք որոշեցինք կառուցել շրջայցերը նրա բացօթյա համերգ-հանրահավաքների ձեւաչափով: Առնվազն այդպիսի երեք համերգ-հանրահավաք կկազմակերպենք Գյումրիում, Վանաձորում, Երեւանում»:

Պարոն Խզմալյանը դժվարացավ դրանց օր ու ժամ նշել, քանի որ դա կախված է լինելու նրանից, թե որ քաղաքապետարանը երբ եւ որտեղ կթույլատրի: «Մնացածը Հանրային Հեռուստատեսության անվճար եթերաժամերն են: Կփորձենք նաեւ որոշ եթերաժամանակ գնել, սակայն չեմ կարծում, թե այս առումով կարող ենք մրցակցել նախկինների, ինչպես նաեւ ներկաների հետ»,-ասաց ՀԵՎԿ նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930