Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մենք չենք ստել, հասարակությանը մանիպուլյացիաների չենք ենթարկել, մեր հասարակությանը չենք բաժանել սևերի և սպիտակների»․ Սերժ Սարգսյան

Հունիս 06,2021 23:04

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ հանդիպման ժամանակ

«Մենք, երևի թե, մեր իշխանության ժամանակ ունեցել ենք այս թերությունը՝ համեմատաբար քիչ ենք շփվել մարդկանց հետ, քիչ ենք խոսել մեր կատարածի մասին և միգուցե այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, պայմանավորված էր նաև դրանով, եթե ուղիղ ասեմ՝ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ:

Դրա հետ միասին, սակայն, մենք չենք ստել, հասարակությանը մանիպուլյացիաների չենք ենթարկել, մեր հասարակությանը չենք բաժանել սևերի և սպիտակների, հարուստների և աղքատների, նորերի ու հների, ընդհակառակը՝ ցանկացել ենք միավորել մարդկանց, որովհետև հատկապես մեր պարագայում դա ուղղակի անհրաժեշտություն է:

Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին, չի կարող թև ու թիկունք լինել իր անվտանգությունն ապահովողներին և անհրաժեշտության դեպքում համալրել նրանց շարքերը»։

ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930