Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսություն՝ հանուն ռազմավարական կայունության. Պուտինն ու Բայդենը հանդես եկան համատեղ հայտարարությամբ

Հունիս 16,2021 21:21

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևում ավելի քան 4 ժամ տևած բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Ռուսաստանը և ԱՄՆ-ը ցույց տվեցին, որ անգամ լարվածության շրջանում իրենք ունակ են հասնել առաջընթացի՝ ռազմավարական ոլորտում կանխատեսելիության ապահովման, զինված հակամարտությունների ռիսկերի և միջուկային պատերազմի սպառնալիքի նվազեցման վերաբերյալ համատեղ նպատակների իրականացման գործում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախագահները վերահաստատել են այն սկզբունքը, որի համաձայն միջուկային պատերազմում չի կարող լինել հաղթող, և նման բան չպետք է լինի:

«Այդ նպատակների իրականացման համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջիկայում կմեկնարկեն համալիր երկկողմ երկխոսություն ռազմավարական կայունության վերաբերյալ, որը կլինի առարկայական և եռանդուն: Այդպիսի երկխոսության միջոցով մենք ձգտում ենք հիմք դնել ապագայում սպառազինությունների և ռիսկերի նվազեցման վերահսկողության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրասեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930