Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ ԽՎ-ում երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, կարող է տրվել նոր՝ գործընկերոջ կարգավիճակ

Հուլիս 07,2021 12:55 Share

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է հիմնել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր երկրների ինստիտուտ, որոնք կստանան խորհրդատվական ձայնի իրավունք: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Ենթադրվում է դիտարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար նոր գործընկերության ինստիտուտ հիմնելու հարցը: Գործընկերներն իրավունք կստանանք խորհրդատվական ձայնի, փաստաթղթերի պատրաստման և հավաքական որոշումների մշակման»,- ասել է Վոլոդինը:

Նրա խոսքով՝ նոր կարգավիճակը մեծ նշանակություն ունի վեհաժողովի աշխատանքների արդյունավետության, թափանցիկության գործում: «Առավել ևս, որ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն ԵԱՀԿ ԽՎ շրջանակում ցուցաբերում են մի շարք պետություններ: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ում դիտորդների և գործընկերների կարգավիճակի տրամադրումը լրացուցիչ հնարավորություններ է տալիս ակտիվացնել միջխորհրդարանական գործակցությունը երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կիսում են աշխատանքում մեր սկզբունքները»,- ասել է Վոլոդինը:

Այս պահին ՀԱԿՊ ԽՎ-ում անդամներից բացի կան դիտորդ երկրներ՝ Աֆղանստանը և Սերբիան:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ նոր ձևաչափի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում բազմաթիվ երկրներ, բայց նշել է նրանցից երկուսին՝ Ադրբեջան և Պակիստան:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031