«Իմ սեփական սպասումները սրանից այնքան էլ արդիական չեն: Վստահ եմ՝ ինչ-որ փուլում կոնկրետ բանակցություններ կծավալվեն երկարատև խաղաղության հաստատման համար՝ դա հաստատելով համաձայնագրի կնքման միջոցով»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույց-ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը՝ անդրադառնալով լրագրողների հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի այն առումով, որ, որոնցով կոչ էր արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունների դեմ Արցախում կատարված ռազմական հանցագործությունների համար:
Դեսպանը նաև շեշտեց՝ լավ հասկանում են, որ մինչ այդ փուլին հասնելը դեռ շատ խնդիրներ կան լուծելու և հույս հայտնեց, որ որոշ լուծումների կհասնեն:
Փաստմանը՝ Նիդերլանդների կառավարությունը բանաձև ընդունեց, որով պահանջում էր անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերիներին, մինչդեռ Ադրբեջանը դատական գործընթաց է իրականացնում հայ ռազմագերիների նկատմամբ, Նիկոլաս Սխերմերսը այսպես արձագանքեց. «Իհարկե, երկրի խորհրդարանը մեկ կառույց է միայն, որը որոշում ընդունելու կարողություն ունի, բայց դա անմիջապես գործի չի դրվում: Միանշանակ Ադրբեջանին՝ Նիդերլանդների կառավարության կողմից հստակ կոչ է արվել վերադարձնել հայ գերիներին, բայց նշեմ, որ Նիդերլանդները՝ որպես առանձին երկիր, փոքր երկիր է ծավալներով և ներուժով: Այդ առումով մենք փորձում ենք մեր բոլոր ջանքերը կենտրոնացնել հենց Եվրամիության կառույցի միջոցով իրականացվող աշխատանքներում, որ ՀՀ-ն հնարավորինս շատ երկրներից օգնություն ստանա»:
Դեսպանը 44-օրյա պատերազմը սոսկալի բնութագրեց և նշեց՝ համագործակցության առումով այս պատերազմը սկսվել է 30 տարի առաջ, քանի որ երկրների տարածքային ամբողջականության խնդրի հետ էինք բախվում: Նա հավաստիացրեց՝ այս հարցի հետ կապված 30 տարի և ավել իրենց երկիրը համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի այն առիթով, որ Ադրբեջանը հայտարարում է, թե հակամարտությունն ավարտված է, մինչդեռ առանց ԼՂ կարգավիճակի հարցի լուծման չենք կարող պնդել, որ հակամարտությունը լուծված է, ուստի իր երկիրն ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ այս գործընթացում, դեսպանը պատասխանեց. «Կոնֆլիկտի վերջնական լուծումը կարող է միայն համարվել երկարատև խաղաղությունը: Նիդերլանդները ԵԱՀԿ անդամ է, ԵՄ անդամ ու որևէ ջանք չի խնայում երկու կառույցներից լավագույն ազդեցությունը ակնկալելու հարցում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի


















































