Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը

Հուլիս 30,2021 23:50
Shekoyan

Ցավակցագիր Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ

Կյանքից հեռացավ տաղանդավոր բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը։ Նա ժամանակակից հայ գրականության ամենաինքնատիպ ձեռագրերից մեկն էր, որը վավերագրում էր մեր իրականությունը՝  երբեմն սուր սարկազմով ու ցավոտ անկեղծությամբ, բայց այդ իրականությունն ավելի լուսավոր դարձնելու երազանքով։

Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը։

Խորին ցավակցություն եմ հայտնում սիրված գրողի ընտանիքին, հարազատներին և նրա գրականության երկրպագուներին։

Վազգեն Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031