Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ Արթուր Այվազյանին` «Մանախ», մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար. «Փաստինֆո»

Օգոստոս 13,2021 17:36

«Փաստինֆո». Ազատամարտիկ, «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար ու գործն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած մի շարք դեպքերի, մասնավորապես ՀՀ և ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելուն՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, Նիկոլ Փաշինյանի և այն անձանց հասցեներին, ովքեր 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կքվեարկեն Փաշինյանի ղեկավարած կուսակցության օգտին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, այն է՝ խուլիգանությունը՝ զուգորդված բացառիկ ցինիզմով: Այվազյանի նախ կալանավորվել էր, ինչը հետագայում վերացվել է։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031