Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ես հուղարկավորության գումար կյուրացնեի՞, սա ի՞նչ բան է»․ Ջրափիի գյուղապետը վրդովված է ոստիկանության գործելաոճից

Օգոստոս 18,2021 17:16

Aravot.am-ի տեղեկություններով՝  ոստիկանության Անիի բաժնում նյութեր են նախապատրաստվում Ջրափի համայնքի ղեկավար Կամո Սարգսյանի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելով՝ յուրացում կամ վատնում կատարելու կասկածանքով։

Ըստ մեր տեղեկությունների՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Ջրափիի ՀՀԿ-ական համյանքապետը համայնքի բյուջեից գումար է ելքագրել համագյուղացիներին՝ որպես սոցիալապես անապահովների տրամադրելու, սակայն չի տրամադրել։

Համայնքի երեք բնակիչներ օգոստոսի 16-ին հաղորդում են ներկայացրել համայնքապետի դեմ։

Նրանցից մեկը  Ժ. Ղ.-ն է, որին, ըստ նախապատրասատվող նյութերի, Ջրափի համայնքի ավագանու 2011թ. հոկտեմբերի 11-ի թիվ 8 որոշմամբ, որպես սոցիալապես անապահով ընտանիքի, համայնքի բյուջեից ելքագրվել է 38.000 դրամ դրամական օգնություն, սակայն վերջինս նշված գումարը չի ստացել, այն յուրացվել է։

Նյութերի նախապատրաստման ընթացքում նաև պարզվել է, որ Ջրափի համայնքի ավագանու 2017թ. հոկտեմբերի 31-ի թիվ 9 որոշմամբ, որպես սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող դրամական օգնություն՝  Ս. Վ.-ի  անվամբ համայնքի բյուջեից ելքագրվել է 70.000 դրամ, սակայն վերջինս նշված գումարը չի ստացել և յուրացվել է: Նա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Ոստիկանությունը հաղորդում է ընդունել նաև թոշակառու Հ. Հ.-ից, որին օգնություն տրամադրելու նպատակով Ջրափի համայնքի ավագանու 2016թ․ հուլիսի 31-ի թիվ 4 որոշմամբ, համայնքի բյուջեից ելքագրվել է 100.000 դրամ, սակայն վերջինս նշված գումարը չի ստացել և յուրացվել է։

Ջրափի համայնքի երկարամյա ղեկավար Կամո Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Հ. Հ.-ի ջահել տղան մահացել էր, ծնողը ստացել է այդ գումարը, իսկ իրենք գնում ու մարդուն հարցնում են՝ դու մարզպետարանից օգնություն ստացե՞լ ես։ Եվ այդպես երեք հոգու։ Չի կարելի էլի, ամբողջ երկիրը գիտի՝ ես ով եմ։ Եթե գումարը մահացածի համար է, ես թույլ կտա՞մ էդպիսի բան։ Ամբողջ երկիրը գիտի՝ իր աներձագը գումարը տարել է իրենց տուն, գումարը տրվել է՝ հուղարկավորության համար, իսկ նրանց գնում ու հարցում են անում ՝ դուք մարզպետարանից օգնություն ստացե՞լ եք, խճճել են այդ մարդուն։ Նրա մայրն եկել էր ինձ մոտ ու ասում էր՝ բա մենք ուտող, ուրացո՞ղ ենք։ Ոչինչ, ես էլ փաստաբանով կգնամ, տեսնեմ՝ ինչո՞ւ եք խճճում, ո՞նց եք խաբում ժողովրդին։

Այդ մարդն էլ առողջական խնդիրներ ունի, նույնիսկ մեզ չի ճանաչում, դուք ինչպե՞ս եք գնացել, էդ մարդուն քնից հանել, ես այդպես եմ ստացել տեղեկությունը, չի կարելի էլի, ես թաղումներն իմ անձնական նախաձեռնությամբ եմ կատարում, մարդու հեղինակություն հետ ո՞նց են խաղում։

Ոչինչ, ինչպես գրել են, այնպես էլ պիտի հերքեն, մարզպետարանն այստեղ ի՞նչ կապ ունի, որ խաբում են մարդկանց։ Ստուգում են փաստերը, շատ լավ են անում, թող քննեն, ինձ էլ ստուգեն, բայց չի կարելի վարկաբեկման ձևով»։

Համայնքապետը նշում է, որ ինքը բուժման գումար էլ է հատկացրել, ազատամարտիկներից մեկին ծովում հանգստանալու ծրագրի շրջանակում էլ գումար հատկացրել, հանգիստը կազմակերպում էր գյումրեցի Արտյոմ Թումանյանն՝ իր կազմակերպության միջոցով։

«Եթե գտնում են, որ ես դուրս եմ գրել գումարները ու չեմ հատկացրել մարդկանց, ես պատրաստ եմ բոլորի առաջ ներողություն խնդրել, բայց վիրավորական է էլի այս գործելակերպը։ էդ մարդն էլ, որի տղան մահացել է, էնքան լավ մարդ է, որ ասեմ ելավ՝ վրես շառ արեց, ինձ հետ էլ մոտիկ է հո, որ ասեմ՝ չունեն հետս, ուղղակի հարցերի մեջ են խճճել ժողովրդին»,-նեղսրտեց համայնքապետը։

Նա նշեց, որ իրեն թիրախավորել են իր քաղաքական հայացքների համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ջրափիի լուսանկարը՝ shantnews.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031