«Այդ հարցով խոսել եմ առողջապահության նախարարի հետ։ Նախագիծն ուսումնասիրում ենք։ Քանի ուսումնասիրում ենք, այս պահին գնահատական չեմ կարող տալ։ Ոչ պետական մարմիններից եւ քաղաքացիներից հրապարակային բողոքներ կան, սակայն մենք պետական տարբեր մարմիններից շատ ավելի վաղ ենք ստացել բողոքներ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հոկտեմբերի մեկից պարտադիր պատրաստում ստանալու կամ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեսթ հանձնելու վերաբերյալ առողջապահության նախարարության որոշմանը՝ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ընդ որում, բողոքները քիչ չեն, զգալի թվի մասին է խոսքը։ Բոլոր պետական մարմիններից ունենք բողոքներ։ Այդ բոլոր պետական մարմինների ծառայողները մեզ միշտ խնդրում են չհրապարակել իրենց անունը։ Իրենց մտահոգությունները տարբեր են, եւ ես այդ մասին տեղեկացրել եմ նախարարությանը։ Հիմա ավելի շատ պարտադիր պատվաստման պահանջն է առաջ եկել, բայց դրանից առաջ այս նախագիծը չկար, կար միտում, որ որոշ աշխատողներ աշխատանքից հեռացման խնդրի առաջ էին կանգնել»,-նշեց Արման Թաթոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































