Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայից եկող ազդակների և տարածաշրջանային խաղաղության մասին. Ավետիք Չալաբյան

Սեպտեմբեր 09,2021 17:23 Share

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս տարվա հունիսի 20-ին կայացած ընտրություններում Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած կուսակցությունը, ստանալով Հայաստանի Հանրապետությունում գրանցված 2,595 մլն ընտրողներից լավագույն դեպքում 26%-ի ձայները, ոչ միայն կարողացավ պահպանել վարչապետի պաշտոնը, այլև օգտվելով մեր օրենսդրության աղաղակող անկատարությունից, Ազգային ժողովում ձևավորեց այնպիսի մեծամասնություն, որը նրան հնարավորություն է տալիս փաստացի իրեն ենթարկել նաև իշխանության մյուս բոլոր թևերը՝ մասնավորապես, դատա-իրավական մարմինները, հանրային հեռուստատեսությունը և Սահմանադրական դատարանը, և դրանով ձևավորել մեկ անձի բացարձակ իշխանություն։

Ընտրությունների այդպիսի արդյունքը, պարտված պատերազմից և նրանց հաջորդած ստորացուցիչ զիջումների շարանից հետո, ինքնին անհեթեթ և անտրամաբանական էր, և կարող էր բացատրվել միայն հիմնական ընդդիմադիր միավորների բարձր հակառեյտինգով և գործող իշխանության կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի անխնա շահագործմամբ, այն գիտակցությամբ, որ հաղթողներին չեն դատում, մանավանդ ՀՀ Սահմանադրական դատարանում։ Արդյունքում մենք ստացել ենք Հայաստանում մի իշխանություն, որը բոլորովին էլ չի ներկայացնում հայ հասարակության մեծամասնությանը, բայց շարունակաբար խոսում է նրա անունից, և նրա անունից խոսում և անում է նաև այնպիսի բաներ, որոնքուղղակիհակասությանմեջենմտնումնույնայդհասարակությանառավելկենսականշահերիհետ։

Մասնավորապես, վերջերս թշնամու կողմից Գորիս-Կապան ճանապարհի շրջափակման հետ կապված, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ադրբեջանցիները գործում են իրենց տարածքում, և ինչ կուզեն, կանեն», այն դեպքում, երբ նույնիսկ միջազգային իրավունքի տեսակետից, այդ տարածքը լավագույն դեպքում «վիճելի» տարածք է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների միջև, և մինչև գոյություն չունի վավերացված խաղաղության պայմանագիր և դրանով փոխադարձ ճանաչված սահմաններ, այն չի կարող որևէ կերպ համարվել ադրբեջանական, առավել ևս, որ թե խորհրդային տարիներին, և թե երկու հանրապետությունների անկախացումից ի վեր և մինչև այդ ճանապարհի միակողմանի հանձնումը նույն Փաշինյանի կողմից 2020 թ․ դեկտեմբերին, այնգտնվելէհենցհայկականկողմիվերահսկողությաններքո։

Նույն հակապետական տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանը խոսում է «ադրբեջանական» անկլավների մասին, այն դեպքում, երբ այդ տարածքները խորհրդային տարիներին ընդամենը մի քանի տասնամյակով կամայականորեն խլվել են Խորհրդային Հայաստանից և տրամադրվել են Խորհրդային Ադրբեջանի վարչական ենթակայությանը, սակայն երկու հանրապետությունների անկախացումից ի վեր, մեկ րոպե էլ չեն գտնվել Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ, և որևէ կերպ չեն կարող նրանը համարվել, առնվազն մինչև չկա այդ և այլ վիճելի տարածքների պատկանելության փոխադարձ ճանաչում, ևերկուերկրներիմիջևնորսահմանագծում։

Եթե այս ամենը քիչ էր, սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Կառավարության նիստում, հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի վերջերս կայացած ելույթում դրական ազդակներ է տեսնում Հայաստանի նկատմամբ, և իր կողմից պատրաստակամություն է հայտնում հետևողական քայլերով հասնել հայ-թուրքական հաշտեցման և Հայաստանն արդյունքում վերածել տարածաշրջանային խաչմերուկի (ենթադրաբար, հիմնականում թուրքական և ադրբեջանական բեռնատարների համար)։ Թուրքիայի նախագահի ելույթը լսած հազվադեպ մարդիկ կարող են պատկերացնել, թե կոնկրետ ինչ դրական ազդակների մասին էր խոսքը, երբ նախագահ Էրդողանը շարունակում էր կրկնել իր ստորացուցիչ պահանջները, և պատերազմում Հայաստանի կրած պարտությունը անթաքույց օգտագործում էր որպես շանտաժի միջոց՝ սպառնալով մեզ նոր կորուստներով։ Փաշինյանը, սակայն, փոխանակ իրապես հակազդելու թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական գործողություններին, փորձում է թշնամու սպառնալիքները իրեն հատուկ «գունագեղ» փաթեթավորմամբ ներկայացնել իր ընտրողներին՝ որպես երկար սպասված խաղաղության հնարավորություն և «դրական զարգացում»։

Այս ամենը ինձ բերում է մի պարզ եզրահանգման՝ կամ Նիկոլ Փաշինյանին ընտրած քաղաքացիները չեն հասկացել, թե իրենք իրականում ինչ «ապագա» են ընտրում և հիմա պետք է սառը շոկ ապրեն, կամ էլ իրենց համար ոչ մի տարբերություն չկա, և իրենք պատրաստ են ապրել թուրքերի իշխանության տակ, ինչպես մի քանի հարյուրամյակ ապրել է մեր ժողովրդի մի հատվածը։ Հիշեցնեմ սակայն, որ թուրքի իշխանությունը վերջացել է Հայոց Ցեղասպանությամբ և hայրենազրկմամբ, ուստի բոլոր այն միամիտները, մոլորյալները, անտարբերները, ընչաքաղցները, որոնք սպասում են թուրքերի նոր գալստյանը, ոչ միայն վտանգի են ենթարկում իրենց ու իրենց երեխաների ապագան, այլ նաև հայ հասարակության այն մեծ մասի, որը այդպիսի ապագա բոլորովին էլ չի ցանկանում, և պատրաստ է, գուցե մի վերջին ճիգով, պայքարելմերերկրիազատությանհամար։

Ես իմ մասով պատրաստ եմ այդ ազատության համար պայքարել և կնախընտրեմ մեռնել, քան իմ սեփական երկրում ապրել թուրքական լծի տակ, ուստի կանեմ ինձնից կախված հնարավոր ամենը, որպեսզի դա կանխեմ։ Ինչ վերաբերվում է թուրք-ադրբեջանական օրակարգը Հայաստանում ակտիվորեն առաջ մղող Նիկոլ Փաշինյանին, ապա խորհուրդ կտամ նրան դադարել պատեհ-անպատեհ շահարկել ժողովրդի անունը՝ Դուք նրանից մեր երկիրը դարավոր թշնամու ողորմածությանը հանձնելու որևէ մանդատ չեք ստացել, նույնիսկ եթե հաղթել եք խորհրդարանական ընտրություններում։ Եթե համարում եք, որ ճիշտ եք, գնացեք այս հարցով հանրաքվեի, և կամ ընտրողներից Թուրքիայի և Ադրբեջանի հետ «հաշտեցման» բացահայտ մանդատ ստացեք, և կամ էլ դադարեք «խաղաղության» անվան տակ մեր հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930